00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և իրանցի վարորդներին կազատեն ոլորաններից, բայց կխնդրեն մի քիչ վճարել

© Sputnik / Aram NersesyanНорагавит
Норагавит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարորդներին ընտրության հնարավորություն կտան` անվճար և անվերջ լեռնային ոլորապտույտ ճանապարհ, թե վճարովի թունելներ ու կամուրջներ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանի հարավում մայրուղու մի հատված կարող է վճարովի դառնալ։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է ճաքում միլիարդ դոլարանոց ճանապարհը. նախարարության և ինժեներների պատասխանը

Խոսքը,  մասնավորապես, Սիսիան–Քաջարան հատվածի մասին է։ Հիմա այն անցնում է Զանգեզուրի և Բարգուշատի լեռներով և հարյուրավոր շրջադարձներ անում։

Ճանապարհի երկարությունը 130 կմ է, այն անցնելու համար պահանջվում է երկուսուկես ժամ։ Նոր ճանապարհը կլինի 70 կմ, իսկ շրջադարձները՝ զգալիորեն քիչ։

Նախկին հաշվարկներով՝ այս հատվածում ծրագրվում է կառուցել 27 կամուրջ և 9 թունել։ Դրանք ուզում են վճարովի դարձնել, իսկ գործող ճանապարհը կթողնեն` որպես անվճար այլընտրանք։

Շինարարներին ցանկանում են որոշել մրցույթով. կընտրեն նրան, ով աշխատանքի պատշաճ որակի դեպքում կբավարարվի մեքենաների անցնելու համար նվազագույն վճարով։

«Մենք կկողմնորոշվենք այն սակագնով, որը շատ չի լինի վառելիքի և ավտոմեքենայի ամորտիզացիայի ծախսերից։ Ուղևորատար և բեռնատար մեքենաների համար այդ կողմնորոշիչները մենք ցույց կտանք մրցույթի մասնակիցներին», – ասաց նախարարը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

Նրա խոսքով` շինարարությամբ արդեն հետաքրքրվել են մի քանի ընկերություններ Արևմտյան Եվրոպայից, Չինաստանից  և Ռուսաստանից։

Հայաստանի հարավում գտնվող այդ լեռնային հատվածն ամենաբարդն է թե՛ հայ, թե՛ իրանցի վարորդների համար։

Սիսիան–Քաջարան հատվածը պետք է դառնա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասը` Հայաստանի իրանական սահմանից մինչև վրացական։ Այն կկրճատի ճանապարհը 556 կիլոմետրից հասցնելով 490-ի։ Ճանապարհի արժեքը սկզբում գնահատվել է 960 մլն դոլար, իսկ հիմա` մեկ միլիարդից ավելի։ Հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է, մյուս վարկատուները` Եվրոպական ներդրումային բանկը և Եվրասիական զարգացման  բանկը։ Առայժմ ֆինանսավորում են գտել 160 կմ–ի համար։

Լրահոս
0