00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ Ասադին են համաձայն. Իսրայելը Սիրիայի հարցով «առևտուր» է անում Ռուսաստանի հետ

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин и премьер-министр Израиля Б. Нетаньяху
Президент РФ В. Путин и премьер-министр Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հարավային Դարիա նահանգը և համանուն քաղաքն ազատագրելը ռազմական նշանակության հետ մեկտեղ նաև ուներ խորհրդանշանական իմաստ։ Օպերացիայի հաջող ավարտը մեծ իրադարձություն էր սիրիական պատերազմում, բայց ոչ բոլորն են այդ փաստով ուրախ։ Օրինակ` Թել Ավիվում ավելի շատ նախընտրում են իրենց քթի տակ ունենալ ահաբեկիչներ, քան ինքնավար երկրի կառավարական զորք։

Երբ սիրիական ընդդիմությունը, իսկ դրա հետ միասին` զինված և շատ վտանգավոր ամբոխն ընդունեց կառավարական բանակի առաջարկած կապիտուլյացիայի պայմանները, շատերին թվաց, թե շրջանը փակվեց. պատերազմը վերադարձավ է իր մեկնարկային կետին։ Ուստի Դարիայի ազատագրումն ընդունվեց որպես սիրիական ողբերգության հնարավոր ավարտի ավետաբեր։

Военнослужащие Сирийской арабской армии (15 февраля 2016). Дамаск, Сирия - Sputnik Արմենիա
Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ

Այն ժամանակ` 2011թ–ին, «արաբական գարունը» հասավ Սիրիա. Դարիայի մզկիթի մոտ հավաքվել էր բազմություն` հակակառավարական կարգախոսներով, որոնք, ինչպես դա գրված էր մերձավորարևելյան «գարունների» սցենարիստների կողմից, արագ տեղափոխվել են քաղաքացիական պատերազմի, քաոսի փուլ։ Կառավարության դեմ ելույթները սկսվել էին դեռ Դարիայից, պարզապես այս քաղաքում իրադարձություններն արնահեղության վերածվեցին։

Հիմա Սիրիական կառավարությունը վերականգնել է հարավային սահմանների նկատմամբ վերահսկողությունը, ավելի ճիշտ` Հորդանանի և Իսրայելի հետ սահմանների` հրեական պետության կողմից բռնազավթված Գոլանի բարձունքով։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ճանաչում այդ տարածքին Իսրայելի տիրապետման օրինականությունը։

Եվ ահա հիմա համանուն նահանգն ազատագրված է` բացառությամբ մի փոքր տարածքի այն բարձունքների մոտ, որտեղ մնացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդները։ Իրականում այդ ավազակներին այդտեղից վերացնելը բարդ չէ, բայց խնդրի հիմքում այն է, որ Իսրայելը ցանկանում է իր սահմանին տեսնել հենց ահաբեկիչների։

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն վերջերս Մոսկվա էր ժամանել` «ֆուտբոլ դիտելու», թեև իրականում գնացել էր խնդրելու Մոսկվային, որ թույլ չտա իրանական ուժերին մոտենալ սիրիա–իսրայելական սահմանին ոչ մի ձևով և կազմով։ Ավելի լավ է ԻՊ–ը, քան Իրանը. այսպիսին է Իսրայելի դիրքորոշումը։

Մոսկվայում Նեթանյահուին պատասխանել են, որ չեն կարող ազդել Իրանի վրա, իսկ տողատակերում կարդացվել է, որ եթե կարողանային, ապա չէին ազդի։ Ոչ այն պատճառով, որ Իսրայելը վատն է, այլ այն, որ վատը ԻՊ–ն է։ Բայց Թել Ավիվը նույնիսկ պատրաստ է հանել Ասադի վերաբերյալ իր բոլոր պահանջները. իբր, մենք մոտ կես դար ենք ապրել Ասադների ռեժիմի կողքին, դեռ այդքան էլ կապրենք, ինչպես ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիայի գրոհայինները կհանձնվեն կամ կոչնչացվեն. Դամասկոսի հաջողության բանաձևը

Եթե այդպես է և Թել Ավիվը չի ցանկանում իր կողմից մասնակցել ահաբեկիչների կենդանի ուժի և տեխնիկայի ոչնչացմանը, դրանով ստիպված զբաղվում են սիրիական զորքերը։ Եվ, կներեք, բայց ժամանակ առ ժամանակ արկերը կընկնեն նաև Գոլանի բարձունքի վրա, և կթռչեն անօդաչու թռչող սարքերը։ Իսրայելը հաճույքով ոչնչացնում է սիրիական ԱԹՍ–ները և ակնթարթորեն հաղորդում այդ մասին` որպես  ռազմական սխրանք։

Դե, Իսրայելը չի ցանկանում մի քիչ պատերազմել ԻՊ–ի դեմ, չես կարող բռնի ուժով ստիպել։ Իսրայելը ցանկանում է, որպեսզի ահաբեկիչների հետ պատերազմեն իր փոխարեն, որպեսզի դրանց հաղթի սիրիական կառավարական բանակը` ռուսական ռազմատիեզերական ուժերի և իրանական ինստրուկտորների օգնությամբ, որպեսզի հետո` ահաբեկիչների նկատմամբ հաղթանակից հետո, ոչ մի իրանցի մոտակայքում չլինի։ Լիովին համեստ ցանկություն. բարդ բան չէ, մանրուք է։

Փոխարենը Թել Ավիվը խոստանում է չլսված, առասպելական վճար. նա դեմ չի լինի Ասադին։ Ի դեպ, ինքնավար երկրի օրինական ճանապարհով ընտրված նախագահին։

Չմոռանանք խորը և ջերմ շնորհակալություն հայտնել։

Լրահոս
0