00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Աբովյան time
On air
18:17
44 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլ. մի օրում կարելի է կործանել, բայց վերականգնելը տարիներ կպահանջի

© Sputnik / Asatur YesayantsРубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ֆուտբոլում կրկին անհանգիստ իրավիճակ է։ Արդեն 16 տարի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է Ռուբեն Հայրապետյանը, և արդեն ավելի քան տասը տարի հնչում են նրա հրաժարականի մասին ցանկություններ, երբեմն էլ` պահանջներ։ Հիմա թվում է` պահը հասունացել է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կանոնադրության համաձայն, նախագահի ընտրությունները պետք է կայանան 2019թ–ի փետրվարին։ Հայրապետյանը բազմիցս ասել է, և հիմա էլ շարունակում է պնդել, որ իրենից բացի ոչ մեկին չի տեսնում, ով կարող է արդյունավետ ղեկավարել կազմակերպությունը։

Ընդ որում` մինչև 2010թ–ը գործող կանոնադրության համաձայն, ՀՖՖ նախագահը կարող է չորս անգամ զբաղեցնել այդ պաշտոնը` ամեն անգամ չորս տարով։ Սակայն 2010թ–ին նոր կանոնադրություն է ընդունվել, և հիմա ՀՖՖ ղեկավարի լիազորությունների ժամկետն անսահմանափակ է։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
«Փյունիկը» խիստ վրդովված է ֆեդերացիայի գործողություններից. հայտարարություն

Հիմա չենք զբաղվի Հայրապետյանի «բարի» և «չար» գործերի հաշվարկով։ Առաջ կգնանք` ընդամենը նշելով, որ հենց նրա ճնշման տակ է գրեթե ոչնչացվել հիանալի հավաքականը, որին շատ քիչ էր մնում` 2012թ–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

Հիմա արդեն ըմբոստանում են ոչ միայն ֆուտբոլասերները, այլ նաև ակումբները։ Սկսվել է Գյումրու «Շիրակից», որից «մրցակցին կաշառելու փորձի համար» հանվել են միավորներ, և ակումբը զրկվել է մեդալներից և եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։ Ոչ մի դեպքում չեմ փորձում դատել արդարության կամ այդ մեղադրանքների մտացածին բնույթի մասին, սա ուղղակի փաստերի շարադրում է։

Հիմա «Շիրակին» միացել է մայրաքաղաքի «Փյունիկը»` երկրի բազմակի չեմպիոնը, անկախ Հայաստանի տիտղոսակիր ակումբը։ Ակումբի ղեկավարությունը չափազանց դժգոհ է ՀՖՖ գործողություններից և հայտարարություն է տարածել` ինչպես ՀՖՖ–ի, այնպես էլ դրա նախագահի` Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի սուր քննադատությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ՀՖՖ–ն Հայրապետյանի գլխավորությամբ ամեն կերպ բարդացնում է «Փյունիկի» կյանքը և բազմաթիվ խոչընդոտներ ստեղծում։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ֆուտբոլում փոփոխություններ պետք են և դրանք պիտի ստանձնի ՀՖՖ-ն. Փաշինյան

«Փյունիկի» հետ սկանդալի մանրամասները կարելի է կարդալ մամուլում, իսկ առայժմ նախօրեին ավարտված աշխարհի առաջնության թեժ հետքերով կարելի է մի քանի դիտողություններ անել։ Այս առաջնությունում ելույթ են ունեցել երեք երկրների հավաքականներ, որոնց բնակչությունների թիվը նման է Հայաստանին, և նրանք հասել են եզրափակիչ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմերի մեջ։

Եզրափակիչ անցած երկիրը` Խորվաթիան, ունի 4 միլիոն բնակչություն (պաշտոնական տվյալներով` Հայաստանում ապրում է մոտ 3 միլիոն)։ Նշենք նաև Ուրուգվայը, որի բնակչությունը կես միլիոնով է ավել մեզանից, և Իսլանդիան, որը մեզ գրեթե 10 անգամ զիջում է` 350 հազար մարդ։

Այնպես որ, ինչպես ցույց են տալիս փաստերը, բնակչությունը թվաքանակը որոշիչ չէ ուժեղ հավաքական ունենալու համար։ Կասեք, որ այդ երկրները հարո՞ւստ են Հայաստանից։ Դե, բացառությամբ Իսլանդիայի, այնպես չէ, որ շատ, հատկապես` Ուրուգվայը։ Անշուշտ, Խորվաթիան էլ բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ավելի կարևոր են ֆուտբոլից և պահանջում են առաջնահերթ ֆինանսական ներարկումներ։

Футбольный мяч - Sputnik Արմենիա
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 1 միլիոն 419 հազար դրամով

Այո, ֆուտբոլը թանկարժեք սպորտ է, բայց այդ ժամանակ առաջին պլան է մղվում ունեցած միջոցների արդյունավետությունը։ Իսկ ունեցած միջոցները, առաջին հերթին, պետք է ներդնել մանկապատանեկան ֆուտբոլի մեջ (եթե, իհարկե, խնդիր է դրվում երկրում զարգացնել ֆուտբոլը, այլ ոչ թե վայելել լավ պաշտոնը)։ Մի՞թե դուք նման ուղղություն եք տեսնում Հայաստանում` ոչ թե էնտուզիաստների առանձին փորձեր, այլ մշակված ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է։ Ես էլ չեմ տեսնում։

Եվ սա միայն երեխաներն ու պատանիներն են, իսկ կազմակերպված, ծրագրային մոտեցում և լուծումների ներդրում պահանջող բոլոր խնդիրները թվարկելու համար տեղը չի բավականացնի։ Փոխարենը ՀՖՖ–ն իրեն պահում է օլիմպիական հանգստությամբ։ Այդպես աշխատել իրենց կարող են թույլ տալ, ասենք, Գերմանիայում, որտեղ ցանկացած մրցաշարում ցանկացած տեղ, բացի առաջինից, գնահատվում է որպես ձախողում։ Բայց բանն այն է, որ գերմանական ֆուտբոլային գործիչները չեն կարող իրենց թույլ տալ ձեռքերը ծալած աշխատանքի շքեղություն` դա շատ արագ կանդրադառնա երկրում ֆուտբոլի մակարդակի վրա։

Արդեն որքան է խոսվել թիմերի խայտառակ քանակի մասին, որոնք մասնակցում են ազգային առաջնության լիգային։ Հիմա խոստանում են ավելացնել ակումբների թիվը, տեսնենք, բայց այս նախաձեռնությունից էլ է ձախողման հոտ գալիս` հաշվի առնելով «Շիրակի» դեմարշը և «Փյունիկի» վրդովմունքը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ո՞վ կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին. կոնկրետ անուն է շրջանառվում. «Փաստ»

Եվս մի բան։ Մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնցում Ռուբեն Հայրապետյանի պաշտոնում տեսնում են երկրի ուժային գերատեսչություններից մեկի ղեկավարին։ Կհամարձակվեմ կարծիք հայտնել, որ բարձր և պատասխանատու պետական պաշտոնը ՀՖՖ նախագահի պաշտոնի հետ համատեղելը հայկական ֆուտբոլի համար ոչ մի լավ բանով չի վերջանա։ Նա այն վիճակում չէ, որպեսզի ղեկավարվի մնացորդային սկզբունքով։ Պետական պաշտոնյան` հատկապես բարձրաստիճան, չպետք է ժամանակ ունենա նաև ֆուտբոլը ղեկավարելու համար։

Հավանաբար, պետք է մարդ, որը զբաղված չէ մեկ այլ  վայրում ծառայողական պարտականություններով, նա կարող ունենալ, օրինակ, սեփական բիզնես, որը չի պահանջում մշտական ուշադրություն և քրտնաջան աշխատանք, որպեսզի ՀՖՖ նախագահը հիմնականում աշխատի հայրենական ֆուտբոլի զարգացման համար։ Այլապես սայլը կմնա նույն տխուր տեղում։

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
Կաշառել էր ու խոստացել ևս 4 հազար դոլար տալ. «Շիրակի» մարզչի «քաջագործության» մանրամասները

Ով էլ ղեկավարի ՀՖՖ–ը, թեկուզ հայկական ֆուտբոլին ամենից շատ նվիրված մարդը` լի ստեղծարար և օգտակար գաղափարներով ու նախագծերով, դրանց իրացման հնարավորություններով, ոլորտը մոխրից վեր հանելը շատ ժամանակ կպահանջի, ուստի չպետք է դրսևորել ազգային անհամբերության առանձնահատկությունները և ակնթարթային արդյունքներ ակնկալել։

Դրական տեղաշարժ չի լինի ոչ մեկ ամսում, ոչ էլ մի տարում։ Լավագույն դեպքում ինչ–որ լավատեսական բան կարելի է տեսնել հինգ տարի հետո` իսկապես արդյունավետ և արգասաբեր աշխատելու պահից հետո. իսկ այդ պահը հորիզոնում դեռ չի երևում։

Լրահոս
0