https://arm.sputniknews.ru/20180716/orenburg-hay-marihuana-13277427.html
Մարիխուանայի հայ սիրահարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Օրենբուրգում
Մարիխուանայի հայ սիրահարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Օրենբուրգում
Sputnik Արմենիա
Հայաստանի քաղաքացին մարիխուանայի մի մասը վաճառել է, մյուս մասը` պահել, հետևանքն այն է եղել, որ միանգամից երկու հոդված է «վաստակել», մեկը` մարիխուանա պահելու... 16.07.2018, Sputnik Արմենիա
2018-07-16T18:19+0400
2018-07-16T18:19+0400
2018-07-16T18:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1036/62/10366223_0:18:2977:1701_1920x0_80_0_0_9e7bd70050bcc232efd928a855c39612.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1036/62/10366223_0:0:2977:1870_1920x0_80_0_0_d5afffcdc7b2ed31e290c55565aaed12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, ռուսաստան, պատահարներ
հայաստան, աշխարհ, ռուսաստան, պատահարներ
Մարիխուանայի հայ սիրահարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Օրենբուրգում
Հայաստանի քաղաքացին մարիխուանայի մի մասը վաճառել է, մյուս մասը` պահել, հետևանքն այն է եղել, որ միանգամից երկու հոդված է «վաստակել», մեկը` մարիխուանա պահելու, մյուսը` վաճառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Օրենբուրգի արդյունաբերական շրջանային դատարանը Հայաստանի 48-ամյա քաղաքացուն մեղավոր է ճանաչել թմրանյութերն ապօրինի իրացնելու և պահելու համար։ Այս մասին հայտնում է proOren.ru կայքը։
Աղբյուրի տվյալով` Օրենբուրգի իրավապահ մարմինները Հայաստանի քաղաքացուն բերման են ենթարկել ավելի քան 10 գրամ մարիխուանա վաճառելու կասկածանքով։ Քաղաքացին ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են։
Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվածի բնակության վայրում գտել են 8,22 գրամ թմրանյութ։
Դատարանը Հայաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել թմրանյութերն անօրինական ճանապարհով իրացնելու, տանը գտածի համար` առանց իրացման նպատակի ապօրինի պահելու համար։ Տղամարդը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։