ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հուլիսի սկզբից Երևանում տիրապետող դարձած տապը կոտրվեց կարճատև անձրևներով։ Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 17-ը կշարունակի դանդաղ նվազել ևս 4 աստիճանով։
Սակայն դեռ շուտ է խոսել ամռան վերջնական նահանջի մասին։
Հուլիսի 18-20-ը այն կրկին կսկսի բարձրանալ 3-5 աստիճանով։ Տեղ-տեղ անձրևներ ու ամպրոպ էլի կլինեն, որոնց ժամանակ կնկատվի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: