00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում

© Sputnik / YSUGUЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վարչապետ Փաշինյանի խոստումն իրականացնելու ուղիներ է առաջակում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները բարձր են, և նույնիսկ սոցիալական բնակարանաշինության ծրագրերի դեպքում դրանք մոտ են բիզնես վարկերի տոկոսադրույքներին, ինչը նորմալ չի կարելի համարել, քանի որ այն ոչ միայն չի նպաստում երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, այլև չի խթանում բնակարանաշինությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի հիփոթեքային շուկայում առկա խնդիրներին, ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
«Հիփոթեք, բայց ոչ ճգնաժամի միջոցով». Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների դժգոհությանը

Ինչ վերաբերում է ՀՀ նոր կառավարության` հիփոթեքային շուկայի աշխուժացմանն ու տոկոսների նվազեցմանն ուղղված ձեռնարկած քայլերին, Մարգարյանը դրանք դրական է գնահատում։

«Այն քայլերը, որ արվում են ժամկետանց տույժ ու տուգանքների ներման և տոկոսադրույքների մակարդակն իջեցնելու ուղղությամբ, ընդհանուր առմամբ ընդունելի են։ Բայց խնդիրը ոչ այնքան կառավարության, որքան շուկայի տիրույթում է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ միայն ինստիտուցիոնալ մեթոդներով տոկոսադրույքների նվազեցումը մեծածավալ արդյունքի չի հանգեցնի։

Մասնագետի դիտարկմամբ, հիփոթեքային շուկան մատչելի ու հասանելի դարձնելու ավելի կայուն գործիք կարող է դառնալ կուտակային կենսաթոշակային համակարգը։ Այն, ըստ տնտեսագետի, ստեղծում է երկարաժամկետ փողեր, որոնք կարող են աղբյուր հանդիսանալ նաև երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման համար` հանգեցնելով նաև տոկոսադրույքների նվազման։

«Կարելի է, օրինակ, արժեթղթավորել կենսաթոշակային ֆոնդերի միջոցները և կիրառել որպես հիփոթեքային շուկայի գործիքներ»,- ասաց Մարգարյանը։

Նա համոզված է, որ հիփոթեքային շուկան մատչելի դարձնելու գործում կարող են նպաստել նաև թավշյա հեղափոխությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը, որի շնորհիվ բանկային ու շինարարական ոլորտները կձերբազատվեն «կոռուպցիոն տուրքերից»։

Այսպիսով, ըստ Մարգարյանի` կառավարության ճիշտ, նպատակային աշխատանքի շնորհիվ Հայաստանում հիփոթեքային տոկոսադրույքները հնարավոր կլինի նվազել մինչև 5-6 տոկոս։

Իսկ բնակարանային շինարարության պահանջարկը, նրա խոսքով, Հայաստանում բավականին մեծ է ոչ միայն բնակարան չունեցող երիտասարդ ընտանիքների հաշվարկով, այլև քաղաքային բնակֆոնդի նորացման անհրաժեշտության տեսակետից։

Հիշեցնենք` երեկ երեկոյան հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազեցման խնդրին էր անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

Վարչապետն ասել էր, որ կառավարությունն աշխատում է վարկի տոկոսը նվազեցնելու ուղղությամբ, և եթե ամեն ինչ հաջող գնա, կառավարությանը կհաջողվի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի:

Լրահոս
0