00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Ашот Арсенян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Ашот Арсенян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը նոր փաստեր է հրապարակել Մալիշկայի գյուղապետին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարը մեղադրվում է ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի համար ընտրակաշառք բաժանելու համար։ Հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր, թե ով է եղել այդ թեկնածուն։

Ոստիկանությունն այսօր` հուլիսի 16-ին, նոր բացահայտումներ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ փաստերի, հայտնել է նաև ընտրակաշառք բաժանած թեկնածուի անունը։

«Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ

Հիշեցնենք` ՀՔԾ-ն հայտնել էր, որ այս գումարի դիմաց գյուղապետը խոստացած 1300 ձայնի փոխարեն ընդամենը 800 ձայն էր ապահովել, ուստի մնացած 5 մլն դրամը վերադարձրել էր թեկնածուին։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Մալիշկա գյուղապետից բացի, չարաշահումներին մասնակցել է նաև որդին, որը Մալիշկայի մարզադպրոցի տնօրենն է ու գյուղապետարանի հաշվապահը։

Հայր ու որդի 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել գյուղապետի կնոջը, որն աշխատանքի չի հաճախել, բայց մինչև 2018թ-ի մայիսը 2.160.000 դրամ աշխատավարձ է ստացել։

Բացի այդ, 2017 թվականին գյուղապետը գյուղապետարանի հաշվապահին հրահանգել է գյուղի սոցիալապես անապահով 11 բնակչի անվամբ 410.000 դրամ օգնություն դուրս գրել ու գրպանել է ամբողջ գումարը։

Ի դեպ, նշենք, որ թեև նախաքննական մարմինը միջնորդել էր կալանավորել գյուղապետին, բայց դատարանը նրան ստորագրությամբ ազատ է արձակել։

Село Арени - Sputnik Արմենիա
Բացահայտում. Ուրցաձորի գյուղապետը յուրացրել է մանկապարտեզին հատկացված 26 միլիոն դրամը

Հիշեցնենք, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր էին ընտրվել ՀՀԿ-ականներ Վահե Հակոբյանն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը։

Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել է գյուղապետ Մհեր Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Մալիշկայի գյուղապետ Մովսիսյանը 1989-2002թթ. աշխատել է գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Իսկ 2002թ.-ին ընտրվել է գյուղապետ ու անփոփոխ մնացել այդ պաշտոնում մինչ օրս։

2006թ. Մովսիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

2007թ. պարգևատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով:

2011թ. ՀՀ վարչապետի հրամանագրով ճանաչվել է համայնքի լավագույն ղեկավար:

Լրահոս
0