ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հունիսի 26-ին մեկնարկած Կանադա և ԱՄՆ այցերի ընթացքում ծախսվել է ընդհանուր առմամբ 4.857.000 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակի ղեկավարը` իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
Ըստ նրա, գործուղվող յուրաքանչյուր պաշտոնյայի համար ծախսվել է 1619000 դրամ կամ մոտավոր 3350 ԱՄՆ դոլար։«Հավատարիմ մնալով թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներին ու պարզաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները ու քննարկվող ոչ ճշգրիտ թվերը՝ ձեզ եմ ներկայացնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի (Տիգրան Ավինյան, Վարագ Սիսեռյան, Վիկտորյա Այդինյան)՝ Կանադա և ԱՄՆ գործուղման ծախսերի հաշվետվությունը»,–Սերժ Վարագ Սիսեռյանը:
Հունիսի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Կանադա, այնուհետև այցը շարունակել Միացյալ նահանգներում: