00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն այս պաշտոնանկություններով սկիզբ դրեց նախընտրական ցիկլին․ Սուրեն Սուրենյանց
19:05
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի գնա» երգը «ռմբակոծում» է տասնյակ լեզուներով ու միլիոնավոր դիտումներ է «հավաքում»

© AMAYAK VIDEO PRODUCTIONПевец Айк Гевондян (Спитакци Айко)
Певец Айк Гевондян (Спитакци Айко) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մի գնա» երգն արդեն հասել է Իսրայել, Ֆրանսիա, Հունաստան, Վրաստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Լիբիա, ԱՄԷ։ Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երգիչ Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» հիթի հայկական տարբերակը հեղինակի youtube-յան պաշտոնական ալիքում 172 մլն դիտում է գրանցել։

Ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ի քավեր տարբերակը մի փոքր զիջում է բնօրինակին։ 5 ամսվա ընթացքում այն հասցրել են դիտել 139 մլն անգամ։ Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ռեփերը հունիսի 21-ին Նիցայում ամենամյա Երաժշտության տոնի (Fête de la Musique) շրջանակում մի քանի հիթ կատարում իր վերջին ալբոմից, իսկ ամենավերջում երգում է «Մի գնա» երգը։

Ընդ որում, ֆրանսիացի ռեփերը երգում է հայերեն, իսկ հանդիսատեսը փորձում է ձայնակցել նրան։

Հիթի արաբական տարբերակը` երգչուհի Maya-ի կատարմամբ, ընդամենը 20 մլն անգամ են դիտել, բայց սրտառուչ մեկնաբանությունների պակաս չի գրանցել։ «Ինչ գեղեցիկ երգ է», «Հաջողություն քեզ, Մայա, հիանալի է», «Ողջույն Հորդանանից։ Լավ երգ է և հիանալի ձայն», — գրել են օգտատերերը։

Հրեա հանդիսատեսը նույնպես հավանել է հայկական հիթը։ Իսրայելցի երգչուհի Զեհավա Կոենի կատարումը դիտել են 600 հազար անգամ։ Մեկնաբանություններում էլ բազմաթիվ հաճոյախոսություններ և երախտիքի խոսքեր են գրել։ «Հիանալի ես երգում հայերեն», «Կեցցես, սիրուն ջան», «Ընտրյալիս սիրած երգն է», «nice girl and sexy song» (գեղեցիկ աղջիկ և սեքսուալ երգ), — գրել են երգչուհու էջի բաժանորդները։
«Մի գնա։ Երգում են Թուրքիայում և Ադրբեջանում» խորագրով տեսանյութի տակ, որը հրապարակել է Armenian MUSIC մականունով օգտատերը, երևում է, թե ինչպես են մեր հարևանները վայելում հայկական երգը, որը հնչում է ադրբեջանցի երաժիշտների կատարմամբ։
Նույն օգտատերը հրապարակել է «Մի գնա։ Վրաստանն էլ է թեմայի մեջ» տեսանյութը, որտեղ վրացի աղջիկը թմբուկ է նվագում և ձայնակցում հայ երգիչներին։ Առաջին տեսանյութը մոտ 200 հազար են դիտել, երկրորդը` 76 հազար։

Հիթն անտարբեր չի թողել նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուներին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում էր` ինչպես են երկրպագուները Մոսկվայի Նիկոլսկի փողոցն իսկական պարահրապարակի վերածել ու պարել հենց այդ երգի տակ։

 

Լրահոս
0