ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երևանում` Արտաշատի խճուղի 96/2 հասցեում, բախվել են 28 տարեկան Լևոն Ավետիսյանի վարած Mercedes E350-ն ու 25 տարեկան Գևորգ Նաջարյանի վարած ВАЗ 2114-ը, որը համարանիշ չի ունեցել։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, ժամը 21։30-ին։
Վթարի հետևանքով Գ. Նաջարյանը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա սթափ է եղել։