00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ն ուսումնասիրում է պաշտոնյաների ու գործարարների` բանակ չգնացած զավակների գործերը

© Sputnik / Aram NersesyanПервый день летнего призыва 2018
Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարկետում ստացած ու զինվորական ծառայությունից ազատված բոլոր քաղաքացիները ՊՆ ուշադրության կենտրոնում են։ Նախարարությունը վերաբացելու է բոլորի գործերը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը սկսել է ուսումնասիրել նախկին ու ներկա պաշտոնյաների` զինծառայությունից ազատված զավակների գործերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Որքան տեղյակ եմ, ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները`անկախ նրանից`պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ»,- ասաց Հարությունյանը։

Նա դժվարացավ խոսել արդյունքների մասին, բայց հույս հայտնեց, որ դրանք տեսանելի կլինեն հանրության համար։

Հարությունյանն անդրադարձավ նաև ընթացող զորակոչին ու դրա ընթացքում արձանագրված խնդիրներին։ Նրա խոսքով` նախարարությունն ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից ու նրանց ծնողներից 80 դիմում-բողոք է ստացել, որից 70-ը` առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների վերաբերյալ։

Зимний призыв в армию 2017, Ереван. Республиканский сборный пункт - Sputnik Արմենիա
Զոհված զինվորականների եղբայրներին և երեխաներին կազատեն ծառայությունից

Պաշտոնյան նշեց, որ այս ոլորտում հիմնական խնդիրն առողջության պահպանման առաջնային օղակներում է, որտեղ հետազոտությունների պատշաճ մակարդակի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում արդեն հետագա հետազոտությունների ընթացքում։

«Լինում են դեպքեր, երբ զորակոչիկը միայն հավաքակայանում է տեղեկանում, որ առողջական այս կամ այն խնդիրն ունի»,- ասաց Հարությունյանը։

Ի դեպ, այս տարի ապրիլի 18-ին ընդունված որոշմամբ կառավարությունը վերանայել էր նաև զինծառայության համար ոչ պիտանի համարվող հիվանդությունների ցանկը, ինչի արդյունքում գիշերամիզությամբ, թերքաշությամբ, գիրությամբ ու արյան մեջ բիլիռուբինի բարձր քանակությամբ զորակոչիկները, այս ամառային զորակոչից սկսած, պիտի մեկնեն զինծառայության։ Հարցին, թե արդյոք սա կապվա՞ծ է բանակում տարեցտարի նվազող մարդկային ռեսուրսը որևէ կերպ լրացնելու հետ, Գեղամ Հարությունյանը բացասական պատասխան տվեց։

«Սա ընդամենը մի քանի տասնյակ ապագա զինծառայողի մասին է խոսքը։ Ես այստեղ չեմ տեսնում խնդիրը։ Սա հայեցակարգային հարց էր, որ կապված էր «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ։ Նախկին նախարարի կամքի արտահայտությունն է եղել, որ արտացոլվել է այս մոտեցման մեջ։ Խնդիրը հետևյալն է եղել, որ մենք ստեղծենք համապատասխան պայմաններ`թեթև պայմաններում, բայց նրանք հագնեն համազգեստ ու անպայման ծառայեն»,- ասաց Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ծառայություն հեշտացված կարգով իրականացվելու է 6 առանձնացված զորամասերում։ Դրա բովանդակությունն այն է, որ վարժությունները լինեն թեթևացված և ավելի քիչ ժամանակով, հանգիստն էլ` ավելի երկարատև։

Նախարարի խորհրդականը նշեց, որ նախարարությունն այս համակարգը փորձնական է համարում, հետևելու է, վերհանելու է խնդիրները, և չի բացառվում, որ հետագայում վերանայի նախկին իշխանությունների այս մոտեցումը։

Լրահոս
0