00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի գաղտնիքն ու կիսատ–պռատ զբոսավարները. ի՞նչ հարցեր է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկը

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, հենց այդ պատճառով էլ այս ոլորտում պետք է աշխատեն միայն արտոնագիր ունեցող մասնագետները, հակառակ դեպքում կարելի է խրտնեցնել զբոսաշրջիկներին, կարծում է «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրող հարցը մեկն է` ինչո՞ւ է Արարատը Թուրքիայի տարածքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը։

Смбатаберд, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Հանքային ջրի, գինու և լեգենդների կիրճը. ինչո՞վ է հարուստ Հայաստանի Վայոց Ձորի մարզը

Նա նշեց, որ ճանապարհորդները հիմնականում հայոց պատմությանը վերաբերող հարցեր են տալիս ու նրանց հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ։ Հենց այդ պատճառով երկրում պետք է պրոֆեսիոնալ զբոսավարներ լինեն, որոնք կկարողանան հավաստի տեղեկություններ տալ զբոսաշրջիկներին։

«Զբոսավարները պարտավոր են իրենց երկրի մասին ստույգ տեղեկություններ տալ զբոսաշրջիկին ։ Հայաստանում զբոսաշրջություն կա, իսկ պրոֆեսիոնալ զբոսավարներ պատրաստելու ուղղությամբ ոչինչ չի արվում», — ասաց նա։

Փորձագետը նշեց, որ Հայաստանում զբոսավարի մասնագիտությունը հիմնականում յուրացնում են ավագ ընկերներից։

«Մեր զբոսավարները լավագույն դեպքում պատրաստվում են զբոսավարների ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելիս կամ նրանց հետ ուղևորությունների ժամանակ», — նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ ցավոք, դրանով ամեն ինչ ավարտվում է։

Նա մի պարզ օրինակ բերեց. եթե մարդն ուզում է ատամնաբույժ դառնալ, ապա գալիս է ավագ ընկերոջ մոտ միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Ցավոք, Հայաստանում այդքան լուրջ չեն վերաբերվում զբոսավարի մասնագիտությանը։

Ժամանակին Փաշինյանը զբոսավարի օգնական է եղել. ավելի քան մեկ տարի զբոսավարի հետ շրջել է ավտոբուսով ու սովորել։

«Եթե հիմա կարելի է դասընթացներ անցնել, ապա այն տարիներին նման բան չկար։ Երբ Հունաստան գնացի, հյուրանոցների ու հյուրանոցային համալիրների մենեջմենթի բարձրագույն դասընթացներ ավարտեցի։ Հետո ինքնակրթությամբ եմ զբաղվել», — ավելացրեց ամսագրի գլխավոր խմբագիրը։

Փաշինյանը կարծում է, որ այսօր երիտասարդները ձգտում են այս մասնագիտությունը յուրացնել, ուզում են կրթություն ստանալ, առաջ գնալ, ինչը պայմանավորված է նաև ոլորտում բարձր աշխատավարձերով։

Փաշինյանի խոսքով` զբոսավարները ստանում են միջինը օրական 15-ից 30 հազար դրամ, ինչը Հայաստանի համար բավականին լուրջ գումար է։ Նույնիսկ ամբողջ ամսվա ընթացքում չաշխատելու դեպքում կարելի է կարգին գումար վաստակել։

Ամեն ինչ պետության ձեռքում է

Զբոսաշրջության զարգացմանն առաջին հերթին պետք է լուրջ վերաբերվի պետությունը։ Sputnik Արմենիայի զրուցակիցը համոզված է, որ զբոսաշրջությունը երկրի պայծառ ապագայի գրավականն է։

Город Джермук - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկի նոթեր. զբոսավարները ձեզ ցույց չեն տա Ջերմուկի այս անկյունները

Եթե արտոնագրերի տրամադրումը կարգավորվի, զբոսավարների ատեստավորումը բարձր մակարդակով անցկացավի, ապա դա կխթանի ոլորտի զարգացումը։

«Մարդը պետք է հասկանա, որ եթե համապատասխան փաստաթղթեր չունի, գլխացավանքի մեջ է ընկնելու։ Թանգարաններում և այլ զբոսաշրջային օբյեկտներում նրանից համապատասխան թղթեր են պահանջելու։ Ինչպես տուգանում են վարորդներին, այնպես էլ պետք է զբոսավարներին տուգանեն», — կարծում է Փաշինյանը։

Օրինակ` զբոսավարին ու վարորդին անվճար են հյուրասիրում։ Նա ավելացրեց` որոշ հյուրանոցներում զբոսավարը պետք է անվճար ապրելու հնարավորություն ունենա։

Կիսատ-պռատ զբոսավարներ

Փաշինյանը խոսեց նաև «զբոսավար-վարորդի» մասնագիտության մասին։«Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են ես «զբոսավար-վարորդ» եմ։ Դու ստանձնել ես ուղևորների կյանքի պատասխանատվությունը։ Ինչպե՞ս կարելի է շեղվել ու այս կամ այն տեսարժան վայրի մասին պատմել։ Այսինքն, այդպիսի «մասնագետը» շատ պարզունակ ու մակերեսային բաներ է պատմելու կամ ներկայացնելու է այն, ինչ գիտի», — բողոքում է խոսնակը։

Փաշինյանի խոսքով` տվյալ պահին բոլոր զբոսաշրջիկների պահանջները բավարարելու համար բավականաչափ զբոսավարներ չկան։ Կան մարդիկ, որոնք իրենց զբոսավար են համարում, իսկ պրոֆեսիոնալ զբոսավարները շատ քիչ են։

Հայաստանում «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» է գործում, բայց պահանջարկը բավարարելու համար մասնագետների թիվը քիչ է։

Փաշինյանը համոզված է, որ հենց բարձր որակավորում ունեցողները կարող են ավելի շատ զբոսաշրջիկների գրավել։

Նա նշեց նաև, որ վերոհիշյալ պահանջներից բացի, զբոսավարը պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինի, քանի որ Հայաստան եկած զբոսաշրջիկների մեծ մասն ուզում են քայլել, ուսումնասիրել, լեռներ գնալ և այլն։

Լրահոս
0