ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Միջազգային կոալիցիան կրկին ավիահարվածներ է հասցրել։ Այս անգամ թիրախ են դարձել Բագոզ Ֆաուկանին ու Էս Սուրան Դեր Զորում։ Այս մասին այսօր հայտնում է SANA գործակալությունը։
Տեղեկության համաձայն` բնակելի թաղամասերի վրա հարձակում է իրականացվել հուլիսի 13-ի գիշերը։
Արդեն հայտնի է 30 մահացածի մասին, սակայն զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը լուրջ վնասվածքներ են ստացել ու ծանր վիճակում են։
Նշվում է նաև, որ տուժածների թվում շատ են կանայք ու երեխաները։
Մեծ վնաս է հասցվել երկու քաղաքներին, տասնյակ տներ են քանդվել։
Հիշեցնենք` հունիսին արևմտյան կոալիցիան ավիահարվածներ էր հասցրել Ալ-Հասաքայի հարավ-արևելքում գտնվող Էշ Շաեր գյուղին, այն ժամանակ մահացել էին 12 խաղաղ բնակիչ ։
«Անդրդվելի վճռականություն» գործողությունը, որին մասնակցում են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, մեկնարկել է 2014թ-ի օգոստոսի 8-ին։ Գործողության առաջին տարում մասնակից երկրները օրական ծախսել են մոտ 10 միլիոն դոլար։ Գործողությանը մասնակցել են 11 երկիր։