Նառան ձեռքի աշխատանքով է զբաղվում վեց տարեկանից։ Ինքնուս է։ Վարպետությունը նրան շատ է օգնել փոքր տարիքում. Նառան միշտ նորաձև տեսք է ունեցել, քանի որ իր համար ինքնատիպ զգեստներ, ժիլետներ, գլխարկներ ու բլուզներ է գործել։
Հմուտ վարպետն այսօր էլ է գործում, բայց արդեն ոչ թե թելերով, այլ պոլիէթիլենային տոպրակներով։
«Ընկերներս ինձ հյուր են գալիս բացառապես պոլիէթիլենային տոպրակներով», — կատակում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Բիզնես-մարզիչը նշում է, որ տաք իրերի տակ դրվող «պոլիէթիլենային-գործվածքային» տակդիրների համար կարող է մոտ 15 տոպրակ օգտագործվել։
Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։