ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հուլիսի 12-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում 3 տարեկան երեխա է կորել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ն այլ մանրամասներ չի հայտնում։