ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սևանա լճում՝ թերակղզու հատվածում, քաղաքացի է ջրահեղձ լինում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարներն ու ջրասուզակները, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ուժերով քաղաքացուն դուրս են բերել ջրից, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Ալոյանն էր: