ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը սկսել են արցախյան հիմնախնդրի շուրջ բրյուսելյան բանակցությունները։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը` Հայաստանում կառավարության դեմոկրատական փոփոխությունից հետո»,–գրել է Տիգրան Բալայանը:
Բրյուսելում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը.
First meeting between #Armenia & #Azerbaijan Foreign Ministers after democratic change of Government in ##Armenia pic.twitter.com/cNDFjjCWjb
— Tigran Balayan (@tbalayan) 11 июля 2018 г.
Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։
Դրան մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։