ԵՐԵՎԱՆ, 11 Հուլիս — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում աջակցելու համար։
«Ի՞նչ էի անելու առանց ձեր աջակցության։ Սիրում եմ բոլորիդ», — Instagram-ի իր էջում գրել է նա։
Քառորդ եզրափակիչում Ուիլյամսը 3:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է իտալուհի Կամիլա Ջորջիին։ Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար հուլիսի 12-ին Ուիլյամսը կմրցի գերմանուհի Յուլյա Գյորգեսի հետ, որը քառորդ եզրափակչում 3:6, 7:5, 6:1 հաշվով հաղթել է Կիկի Բերտենսին։