00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ադրբեջանը հաղթել է իշխանության պահպանման հարցում». Ալիևի չփոխվող «երգացանկը»

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի «հաղթանակ» է համարում այն փաստը, որ իրեն հաջողվել է մնալ իշխանության գլխում, այն ժամանակ, երբ Հայաստանում այն փոխվեց։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահի «երգացանկը» չի փոխվել, Sputnik Արմենիային ասաց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Հայաստանում իշխանափոխության մեջ ունեցած «ներդրման» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Փաշինյանի «ծպտյալ» հովանավորն ի հայտ է եկել. կովկասյան «գորշ կարդինալի» հայտարարությունը

Կառավարության ընդլայնված նիստին ելույթ ունենալիս Ալիևն ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարցում։ Նրա խոսքով`  Ադրբեջանի դերը ևս կա Հայաստանի քաղաքական դաշտից Սերժ Սարգսյանին արտաքսելու հարցում։ Ալիևի կարծիքով` «մեկուսացման քաղաքականությունը» Հայաստանի նկատմամբ արդարացնում է իրեն։

«Սա հերթական գովազդային քայլն է։ Ալիևի հայտարարությունները վերջին շրջանում չեն կարող ուշադրության կենտրոնում լինել։ Ավելի վաղ նա խոսում էր, օրինակ, Երևանի գրավման մասին։ Այստեղ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ կա, հավանաբար, նա ուզում էր ընդգծել, որ Հայաստանի նախկին իշխանությունները (իր պատկերացմամբ), պարտվել են Ադրբեջանի հետ մրցակցության մեջ», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ հայտարարությունն արվել էր աղմուկ բարձրացնելու համար։ Սակայն «մրցակցության» մասին դրույթն օգտագործվում է ներքին լսարանի համար։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «մեկուսացման քաղաքականությանը», ապա այդ հարցում որևէ զարմանալի բան չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս հայտարարել են Հայաստանը մեկուսացնելու իրենց ձգտման մասին։

Հայաստանի շրջափակման հարցում որոշակի արդյունքների նրանք արդեն հասել են։ Երևանը չի մասնակցում տարածաշրջանային որոշ տնտեսական և տրանսպորտային նախագծերում, սակայն խոսել լիարժեք մեկուսացման մասին, առավել ևս, քաղաքական հարթությունում, ըստ Հակոբյանի, մեղմ ասած, միամիտ կլիներ։

Пожар в здании Trump Tower в Баку - Sputnik Արմենիա
Հրդեհ, կրակոցներ, ընդդիմադիրների ակտիվացում. Բաքվի փուչիկն էլ չի՞ դիմանում ճնշմանը

«Եթե ճշմարտության նշույլ կա, ապա խոսքը տնտեսական ինչ–որ նախագծերի մասին է։ Սակայն Հայաստանը` ԵԱՏՄ անդամ է, բացի այդ ԵՄ–ի հետ ստորագրած պայմանագիր ունի», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` հասկանալի է, որ Բաքվի և Անկարայի նման քաղաքականությունը կշարունակվի։ Այդ քաղաքականությանը վերջ տալու հիմնական նախապայմանները, բնականաբար, Արցախում զիջումների  գնալն է։

Ընդ որում, եթե հետևենք Ալիևի վերջին հայտարարություններին, ապա կարելի է նկատել, որ նրա «երգացանկը» էապես չի փոխվել։

«Նա մշտապես հղում է անում ՄԱԿ–ի բանաձևին, փորձում հիշել այն ամենն, ինչ ներկա պահին ձեռնտու է։ Բացարձակ ոչ մի նոր բան։ Պրագմատիկ տեսանկյունից, դա նույնիսկ լավ է` Ադրբեջանը կանխատեսելի պահվածք է դրսևորում», – նշեց քաղտեխնոլոգը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը, մի կողմից շարունակում է ռադիկալ հայտարարություններ անել, մյուս կողմից էլ` «կառուցողական մոտեցում է» ակնկալում։

«Որպես «կառուցողականության» դրսևորում մի՞թե մենք պետք է ընդունենք նման անհեթեթ և ուլտիմատիվ հայտարարություննե՞րը։ Պարզ է, որ` ոչ, իսկ դա նշանակում է, որ նման հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ բանակցությունների», – ասաց Բաբայանը։

Բացի այդ, նրա խոսքով, վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ալիևը վախենում է երկրում հեղափոխական շարժումներից։ Նա փորձում է իրեն ներկայացնել որպես կոռուպցիայի դեմ պայքարողի, ինչպես նաև մի մարդու, որն ուզում է «վերադարձնել պատմական հողերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի խոսքերը` ՀՀ ՊՆ–ն դրանք բավական «համեստ» էր որակել։

Брифинг заместителя министра обороны Армении Габриеля Балаяна в республиканском сборном пункте (10 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բալայան. «Ալիևի հայտարարությունը շատ համեստ է ադրբեջանական ֆանտաստիկայի ֆոնին»

Կառավարության նիստի ընթացքում Իլհամ Ալիևը խոստացավ շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։  Նա հույս ունի ազատագրելու «ադրբեջանական բռնազավթած բոլոր հողերը»։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախկին իշխանության սխալները և «կառուցողական դիրքորոշում» կզբաղեցնեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։

Այդ դեպքում, Ալիևի համոզմամբ, հնարավոր կլինի լուծում գտնել` «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար։

Ադրբեջանի նախագահը նշում է, որ արցախյան հակամարտության կարգավորման համար հայկական ԶՈՒ–ն պետք է դուրս բերվի Ադրբեջանի տարածքներից։

Լրահոս
0