ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Եթե հաստատվի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը, ապա հայկական կողմի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով, Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն դեպքում ադրբեջանական կողմի նմանաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չէի վերաբերվի, իսկ եթե այս տեղեկատվության հաստատում լինի Ֆրանսիայի պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների կողմից, ապա Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով», — ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:
