Հայաստանի «Ալաշկերտը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ պարտվեց շոտլանդական «Սելթիկին»:
Ու թեև խաղն ավարտվեց 3:0 հաշվով, բայց «Ալաշկետը» խաղի ընթացքում ավելին ցույց տվեց, քան սպասվում էր:
Առաջին կեսում երևանյան ակումբը մրցակցին, կարելի է ասել, չէր զիջում, նույնիսկ գոլային պահեր ունեցավ: Արտակ Դաշյանը գոլային հարված կատարեց, բայց շոտլանդացի դարպասապահը հետ մղեց հարվածը: Գոլային հնարավորություն ունեցավ նաև Դանիլո Սեկուլիչը, բայց հարվածը շեղ ստացվեց:
Առաջին խաղակեսում «Ալաշկերտը» անհասկանալի կերպով խառնվեց ու շոտլանդական ակումբը գոլ խփեց ավելացված ժամանակում: Սա էլ արդեն հոգեբանական ազդեցություն գործեց ու կանխորոշեց նաև երկրորդ խաղակեսի ընթացքը:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին ալաշկերտցիները հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեին։ Բայց Ջեֆերսոն Ռեիսը միայնակ դուրս գալով դարպասապահի դեմ անփույթ հարված կատարեց ու կորցրեց գոլային հնարավորությունը:
Իսկ «Սելթիկի» երկրորդ գնդակից հետո արդեն հաշիվը հավասարեցնելն ու առաջ անցնելը հայկական ակումբի համար անհնար դարձավ:
Խաղի 90-րդ րոպեին «Սելթիկը» հաշիվը 3:0: դարձրեց:
Առաջիկայում թիմերը հանդես կգան պատասխան խաղով: Իսկ դրանից հետո արդեն «Ալաշկերտը» պետք է տրամադրվի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: