00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բաց երկինքը` որպես անվերապահ բարիք. փորձագետը ամփոփել է 4 տարվա արդյունքները

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցСамолет ТУ-154
Самолет ТУ-154 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ավելի քան չորս տարի առաջ կորցրեց ազգային ավիափոխադրողին` «Արմավիա» ընկերությունը հայտարարեց սննկացման մասին։ Առավել «մտահոգված» մարդիկ նախազգուշացնում էին ոլորտում սպասվող անխուսափելի աղետի մասին, սակայն ստացվեց հակառակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. 2010-2018 թվականներին Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 50% և ավելի աճել է, չվերթերի քանակն աճել է  30%–ով, Sputnik Արմենիայի ռադիոկայանի եթերում ասաց ներդրումային և առևտրային քաղաքականության ոլորտի փորձագետ Գևորգ Թորոսյանը։

Хор Вирап - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջային ծանրակշիռ երկիր դառնալու

Նա ամփոփել է բաց երկնքի չորս տարվա քաղաքականության արդյունքները և նշել այդ տարիների ընթացքում Հայաստանի ավիացիոն ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները։

«Վերջին տարիների ընթացքում նախկին իշխանությունը տարբեր ոլորտներում բազմաթիվ բացթողումների և ձախողումների մեղավորությունը բարդում էր անբարենպաստ արտաքին միջավայրի, գլոբալ ճգնաժամի, հակառուսական պատժամիջոցների վրա և այլն։  Ավիափոխադրումների ոլորտը այն սակավաթիվ ոլորտներից մեկն էր, որը կայուն աճ էր գրանցում, ընդ որում` բավական ազդեցիկ», – նկատեց մասնագետը։

Թորոսյանի տվյալներով` 2010-2018 թվականներին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ (50%), իսկ չվերթերի քանակը` 30%–ով։

«Չմոռանանք, որ այդ ընթացքում մենք ապրիլյան պատերազմ ենք ունեցել, որը ևս իր բացասական հետքն է թողել», – հիշեցրեց նա։

Թորոսյանի խորին համոզմամբ` նույնիսկ այդ պայմաններում  աճը ազատականացման քաղաքականության արդյունք էր, որը ՀՀ կառավարությունը, թեև ուշացումով, սակայն իրականացրեց։

«Ինչո՞ւ ուշացումով, որովհետև Վրաստանի կառավարությունը, օրինակ,  բաց երկնքի քաղաքականությանն անցում է կատարել ավելի քան 10 տարի առաջ, և այդ ընթացքում երկիրը մեծ հաջողությունների է հասել», – ասաց նա։

Երկրորդ կարևոր ձեռքբերումն, ըստ Թորոսյանը, ավիատոմսերի գներն են. հատկապես ծանրաբեռնված ուղղություններով տոմսերի գներն իջել են։

«Նախևառաջ խոսքը Ռուսաստանի մասին է` այդ երկրին բաժին է հասնում մեր ուղևորահոսքի ավելի քան 70%–ը։ Մասնավորապես, թռիչքից երկու ամիս առաջ կարելի է երկկողմանի ուղղությամբ ավիատոմս ձեռք բերել 195 դոլարով. հինգ տարի առաջ նման գներ չկային։ Բացի այդ, կոնկրետ Մոսկվայի ուղղությամբ ոչ միայն ավիատոմսերի գներն են իջել, այլև աճել է չվերթերի քանակը` այսօր յուրաքանչյուր օր 12-13 չվեր է իրականացվում», – ասաց նա։

Кремль - Sputnik Արմենիա
Ռուսաստան մեկնող զբոսաշրջիկների թվով Հայաստանը 1–ին տասնյակում է

Ինչ վերաբերում է պակաս ծանրաբեռնված ուղղություններին, դժվար է ասել, որ գներն իջել են` չվերթերն ավելի հատվածական են աշխատում։ Սակայն, օրինակ, նույն Փարիզի դեպքում, երկու ամիս շուտ ավիատոմս գնելու դեպքում, այն կարժենա մոտ 400 դոլար, գրեթե նույն գինը, ինչը Վրաստանում, ընդգծեց խոսնակը։

Անդրադառնալով խնդիրներին, Թորոսյանը նշեց, որ ամենագլխավոր խնդիրը «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների չհիմնավորված թանկ լինելն է։

«Տարածաշրջանում, նկատի ունեմ Արևելյան Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, այն ամենաթանկ օդանավակայաններից մեկն է։ Մեկ ուղևորի հաշվարկով Զվարթնող օդանավակայանի ծառայությունները 15-20 դոլար ավել արժեն քան Մինսկի, Ստամբուլի կամ Սամարայի օդանավակայաններում, և այն ներառված է տոմսի գնի մեջ, չենք խոսում 10 հազար դրամի` այսպես կոչված «օդի հարկի» մասին։ Եթե մի մարդու համար դա ԳՈՒՄԱՐԱՅԻ 25 դոլար է, ապա 4 անձանցից բաղկացած ընտանիքը պետք է 100 դոլար վճարի, իսկ եթե տոմսը երկկողմանի ուղղությամբ է` 200։ Լուրջ գումար է», – փաստեց տաղավարի հյուրը։

Թորոսյանը համոզված է, որ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով։

Լրահոս
0