ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Չորս տղայի փրկել են Թաիլանդի հյուսիսում գտնվող հեղեղված քարանձավից։ Այս մասին հայտնում է Pattaya Now հարթակը։
Առաջին երկու տղաները բժշկական վրանում են գտնվում ու հոսպիտալացման են պատրաստվում, բժիշկները զննում են երեխաներին։
Երրորդ ու չորրորդ երեխաները քարանձավի վերջին քարայրում էին, նրանք բժշկական օգնության կարիք ունեն։ Փրկարարները պատգարակով կհանեն նրանց։ Տասներեք օտարերկրյա ու հինգ տեղացի սուզորդները, նաև Թաիլանդի հինգ հատուկ ջոկատայինները քարանձավ են ուղղվել՝ խումբը տարհանելու համար։ Տղաներից յուրաքանչյուրին երկու սուզորդ է ուղեկցելու, որ նրանք կարողանան հաղթահարել պղտոր ու տեղ-տեղ խորը ջուրը ակվալանգների օգնությամբ։
Հիշեցնենք, որ մարզիչն ու 12 դեռահասները փակված են մնացել Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում դեռ հունիսի 23-ից։ Երեխաներին հայտնաբերել է ջրասուզակներից մեկը։ Իրավիճակը բարդանում է անդադար լցվող ջրի և թթվածնի պակասի պատճառով։
WATCH: BBC footage of second ambulance leaving cave site amidst reports first boys from trapped team rescued #thamluangcave #thamluang #ถ้ำหลวง #13ชีวิตติดถ้ำ #13ชีวิตรอดแล้ว #พาหมูป่ากลับบ้าน #ThailandCaveRescue pic.twitter.com/03w67yu6QZ
— Howard Johnson (@Howardrjohnson) 8 июля 2018 г.