ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Պատմաբան ու քաղաքագետ Եժի Տարգալսկու կատուն միջամտել է իր տիրոջ` հոլանդական NTR հեռուստաալիքի հետ հարցազրույցին։
Լիսիո անունով կատուն հայտնվում է կադրում, երբ պատմաբանը խոսում է երկրում տիրող իրավիճակի մասին։ Սկզբում նա թաթն է դնում Տարգալսկու ուսին, հետո բարձրանում է ու սկսում է քսմսվել ականջին ու գլխին։
Իսկ Տարգալսկին շարունակում է հանգիստ հարցազրույց տալ, միայն մի երկու անգամ դեմքից այն կողմ տանելով անդաստիարակ կատվի պոչը։