ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Լատվիացի սահմանապահները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն, որը Լատվիայի տարածք մտնելու մերժում ստանալուց հետո մեքենայով անցել է անցակետն ու երկիր խորք է ներխուժել։ Այս մասին հայտնում է Delfi պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օրերս։ Լատվիայի պետական սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ երկիր ներխուժելու փորձն արվել է «Տերեխովո» անցակետում։ Հայաստանի 40-ամյա քաղաքացին, որին թույլ չեն տվել Լատվիա մտնել, շատ է վրդովել։
«Սահմանը հատելիս նա միայն ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենն է ներկայացրել ու բնակության ժամանակավոր թույլտվությունը։ Երբ նրան մերժել ու 200 եվրո տուգանել են, խախտողը շրջանցել է մեքենաներն ու մտել Լատվիայի տարածք», — նշում է աղբյուրը։
Հայը Ռուսաստանից էր գնում, Ford Focus-ով։
Սահմանապահները գնացել էր վարորդի հետևից ու հասել են նրան Խորոշևոյի մոտակայքում։ Նրա դեմ քրեական գործ է հարուցված սահմանի ապօրինի հատման ու սահմանապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։