Բրազիլիայի և Բելգիայի հավաքականների սրընթաց խաղին տրիբունայից հետևում էր Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը։ Խաղն իսկապես գրավիչ էր։ Չնայած բելգիացիների պաշտպանությանը` բրազիլացիներին հաջողվեց մեկ գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս։
Գրեթե ամբողջ խաղի ընթացքում Բրազիլիայի երկրպագուները լարված հետևում էին, թե իրենց սիրելի ֆուտբոլիստներն ինչպես չեն կարողանում գրավել Բելգիայի դարպասը։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային Օլիմպոսի աստղերը խղճացին երկրպագուներին և նկատելիորեն աշխուժացան խաղի վերջում։
13-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց. «հերոսը» Բրազիլիայի թիմի խաղացող Ֆերնանդինյոն էր։ Երկրորդ գոլի հեղինակը Քևին դե Բրյոյնեն էր (31)։ Բելգիացիներին օգնեց հաշիվը փոխել բրազիլացի Ռենատո Աուգուստոն, որը գոլ խփեց 76-րդ րոպեին։ Դե իսկ Բրազիլիայի գլխավոր աստղը` Նեյմարը, հերթական անգամ ցուցադրեց իր վարպետությունը, սակայն մրցավարից 11 մետրանոց ստանալու նրա բոլորը փորձերն անհաջողությամբ պսակվեցին։
Բելգիան կիսաեզրափակիչ անցավ և հուլիսի 10-ին կխաղա Ֆրանսիայի հետ։





























