ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Փրկարարները Երևանի շենքերից մեկում 67 տարեկան քաղաքացու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 6-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա. Բ.-ի (ծնված 1951 թ.) դին: