ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 04:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 բեռնատար ավտոմեքենանները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Ս. Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: