00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի կայուն և հուսալի հարևանը. ո՞վ կտուժի պատժամիջոցների պատճառով

© Photo : official site of the President of IRIПрезидент Ирана Хасан Рухани
Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը պատասխանատու երկիր է եղել և շարունակում է մնալ այդպիսին, ինչն ապացուցել է բազմաթիվ անգամ։ Երեկ հայտարարվեց, որ Թեհրանը դուրս չի գա ատոմային գործարքից։ Սեփական խոսքի նկատմամբ կայունությունն ու հավատարմությունը ԻԻՀ–ին հուսալի գործընկեր և նախանձելի հարևան է դարձնում. Հայաստանն այսօր ունի նման հարևան։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարեց, որ Թեհրանը պատասխանատու վերաբերմունք կցուցաբերի և դուրս չի գա դուրս չի գա ատոմային գործարքից նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ այդ համաձայնագրից։։ Նախարարն ավելացրեց, որ ԱՄՆ-ի` պայմանավորվածությունները խզելու միակողմանի քայլից հետո Իրանը միջուկային գործարքից դուրս գալու ֆորմալ իրավունք և առիթ ունի, բայց դրանից չի օգտվի։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Իրանը չի հանդուրժի հյուսիսից հրահրվող ապակայունացումը

Բազմաթիվ անգամ ենք համոզվել, որ Իրանը կայուն երկիր է և բարի հարևան, և Զաքիրի այդ խոսքերն ավելի թանկ արժեն, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Որոշումն ակնհայտորեն ճիշտ և օգտակար է նախևառաջ հենց Իրանի համար, այլապես այն չէր ընդունվի։ Բացի այդ, սա արտաքին քաղաքականության իմաստության, հավասարակշռության և շրջահայացության դրսևորում է։ Իրանը գիտակցում է իր տեղն ու դերը փոթորկոտ տարածաշրջանում ու աշխարհում և իրեն համապատասխան է պահում։

Ուղիղ երկու ամիս առաջ` մայիսի 8-ին, ԱՄՆ–ի նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Թրամփն այն ժամանակ խոստացավ, որ ոչ միայն կվերականգնի հին պատժամիջոցները, այլև կկիրառի նորերը։

Այս շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմը պարզաբանեց հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ իր ծրագրերը, որոնք ագրեսիվ են և հավակնոտ` ցինիզմի աստիճան, և հենց միայն այդ պատճառով կարող են ԱՄՆ-ի դեմ շրջվել։ Իսկ ավելի ակնհայտ է, որ դրանք արդյունավետ չեն։

Երկու ամիս առաջ Մայք Պոմպեոյի հնչեցրած պահանջներն ավելի շատ նման էին իրանական «անկարգությունների» թվարկության (Վաշինգտոնի տեսանկյունից, իհարկե), քան լուրջ զրույցի հրավերի։ Թեհրանից մե՛կ պահանջում են լիովին փոխել արտաքին քաղաքական մոտեցումները, մե՛կ սպառնում այնպես անել, որ Իրանի նավթը ոչ ոք չգնի։

Военный парад по случаю 100-օй годовщины создания Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Շատ իսրայելական զենք ու քիչ իրանցի նախարարներ. տարածաշրջանում ինչ–որ բան է փոխվել

Նավթի հետ կապված ծրագիրն արդեն ձախողվեց. Իրանի երեք խոշոր գնորդները` Թուրքիան, Հնդկաստանն ու Չինաստանը, հայտարարեցին, որ ամերիկյան պատժամիջոցները իրենց վրա չեն տարածվում։ Ավելին` Հնդկաստանն ու Չինաստանն այժմ խոսում են Իրանի հետ ռուպիներով և յուաններով և ոչ թե դոլարով հաշվարկներ անելու մասին։ Չի բացառվում, որ մյուս խոշոր (և ոչ այդքան) արտահանողների հետ Իրանը կարող է պայմանավորվածություն ձեռք բերել։

Այս խաղում Իրանի հնարավորությունները կարող են ավելի մեծ լինել։ Չէ՞ որ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ պատժամիջոնցերի մասին խոսում է գրեթե ամբողջ աշխարհին (հարևաններին, ԵՄ-ին, Չինաստանին, մյուս տնտեսական գործընկերներին, անկախ քաղաքական և տնտեսական բարեկամության աստիճանի) առևտրային պատերազմ հայտարարելուն զուգահեռ։

Մյուս կողմից` Թրամփը մի շարք հարցերում հակասում է իրեն և անկանխատեսելի է, և երբեք նախապես չգիտես, թե ինչ կփչի նրա գլխին հաջորդ առավոտյան։ Ակամայից հիշում ես, թե ինչպես էր Թրամփը սպառնում Հյուսիսային Կորեային, իսկ Սինգապուրում քիչ էր մնում` համբուրեր Կիմ Չեն Ինին։ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում այժմ բարձրաձայն մտավախություն են հայտնում, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը կարող է արմատապես փոխել կարծիքը Ռուսաստանի և ռուս նախագահի մասին, իսկ գուցե նաև որևէ ինչ-որ օգտակար բանի մասին պայմանավորվել նրա հետ։

Президент Армен Саркисян принял чрезвычайного и полномочного посла Ирана в Армении Сееда Казема Саджади (15 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ-իրանական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ. պետք է շատ աշխատել

Այնպես որ չի բացառվում մի իրավիճակ, երբ Թրամփը սկսի հարգանքով և դրական արտահայտվել, օրինակ, Ռոհանիի և Իսլամական Հանրապետության մասին։ Դրա համար սկզբունքորեն այդքան էլ շատ բան հարկավոր չէ. պարզապես պետք է հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և նայել իրականության աչքերին։ Միջուկային ծրագրի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները խստորեն պահպանելու Իրանի մտադրությունները հավանաբար կարող են շատերին սթափեցնել։

ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը դժվար է կասկածի տակ դնել. Վաշինգտոնը կարող է ստիպել շատերին միանալ Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Շատերին, բայց ոչ բոլորին, ոչ Իրանի ածխաջրածնի ամենախոշոր գնորդներին։ Իսկ ակամայից միացածների շրջանում բողոք, տարաձայնություն և խռովություն կսկսվի, և հայտնի չէ` արդյունքում Վաշինգտոնին որն ավելի ձեռնտու կլինի` մշտապես ջանքեր գործադրել մյուսներին այդ պատժամիջոցների շրջանակում պահե՞լը, թե՞ հակաիրանական հռետորաբանությունից և գործողություններից հրաժարվելը։

Լրահոս
0