00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն. ֆուտբոլի լեգենդները Երևանում նշել են ֆավորիտների անունները

© Sputnik / Aram NersesyanБолгарский футболист Христо Стоичков на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван
Болгарский футболист Христо Стоичков на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիան և Բելգիան հիմնական ֆավորիտներն են, բայց չի բացառվում, որ Ռուսաստանը խանգարի նրանց։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. 2018 թվականի աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտները Բելգիան ու Ֆրանսիան են, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարսելոնայի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը։

Ստոիչկովը նշեց, որ Իսպանիան, Արգենտինան, Գերմանիան և Բրազիլիան լքել են առաջնությունը։ Ոչ բոլորն էին դրան սպասում, սա ևս մեկ անգամ վկայում է, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։

Ստոիչկովի կարծիքով` Բելգիան և Ֆրանսիան առավել ուժեղներն են, բայց մյուս երկրները կարող են անակնկալ մատուցել։

«Ինչո՞ւ ոչ, Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի չեմպիոն: Մի շարք ուժեղագույն հավաքականներ արդեն դուրս են մնացել պայքարից՝ Արգենտինա, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա… Այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Եզրափակիչում տեսնում եմ Ֆրանսիա-Բելգիա զույգը: Փլեյ-օֆֆի մյուս թիմերը՝ Ռուսաստանը, Խորվաթիան, Անգլիան և Շվեդիան, կարող են անակնկալներ մատուցել: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է», — ասաց Ստոիչկովը։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կանդելան աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր է տեսնում իր թիմին և պարզաբանում է` ինչու։

«Կարծում եմ` աշխարհի չեմպիոն կդառնա Ֆրանսիան կամ Ռուսաստանը: Ֆրանսիայի հավաքականում երիտասարդ և ուժեղ խաղացողներ շատ կան: Կանխատեսում եմ նաև Ռուսաստանի հաղթանակ, քանի որ մեծ ֆուտբոլում միշտ այդպես է. միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները: Բայց չեմ էլ կարող չնշել Ռուսաստանի խաղը Իսպանիայի դեմ: Բոլորս տեսանք, թե ինչպես նրանք խաղացին: Քանի որ Ռուսաստանը դեռ պայքարի մեջ է, ուրեմն արդեն ուժեղ է», — ասաց Կանդելան։

Кафу на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կաֆուն և ֆուտբոլի մյուս լեգենդներն իսկական տոն են խոստանում հայերին

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կաֆուն կատակեց. «Ինձ համար աշխարհի չեմպիոնը միայն Բրազիլիան է, բայց, ցավոք, նա այլևս չի շարունակում պայքարը»: Կաֆուն չի համարում, որ Բելգիայի հետ խաղում Նեյմարն է եղել պարտության գլխավոր մեղավորը։

«Նեյմարը Բրազիլիայի հավաքականի պարտության միակ մեղավորը չէ։ Պարտվում է թիմը, պարտվում են բոլոր ֆուտբոլիստները, ոչ թե մեկ խաղացողը։ Թիմը պարտվեց, քանի որ բելգիացիները լավ խաղացին», — ասաց Կաֆուն։

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները հուլիսի 8-ին ընկերական խաղ կանցկացնեն Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Եվրոպայի հավաքականի կազմում համաձայնել են դաշտ դուրս գալ Քրիստոֆ Դյուգարին, Ռոբեր Պիրեսը, Սալվատիորե Սկիլաչին, Թոմաս Հելվեգը, Միգել Անխելը, Լուիջի դի Բյաջոն, Դարիո Շիմիչը, Լևան Կոբիաշվիլին, Բենիտո Կարբոնեն, Լյուդովիկ Ժյուլին, Կախա Կալաձեն, Վենսան Կանդելան, Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Ռոման Բերեզովսկին, Դեմետրիո Ալբերտինին, Պաոլո Մալդինին։

Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ դաշտ դուր կգան արգենտինացիներ Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Զանետին, Հեռնան Կրեսպոն։ Ռուսաստանում իր հավաքականի խաղերը դիտելուց հետո, Երևան կժամանի կոլումբիացի Կառլոս Վալդերաման։ Թիմի կազմում ընդգրկված են նաև Ալդաիրը, Ժուլիանո Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան, Դիդան, Իվան Սամորանոն, Անտոնիո Զագոն, Ֆրանցիսկո Լիման, Կառլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն:

Խաղի կազմակերպիչը գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը նմանատիպ խաղ էր կազմակերպել նաև Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ։

Լրահոս
0