ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 7-ին և 8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ը 3-4 աստիճանով կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում նույնպես հուլիսի 7-ին և 8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` հուլիսի 7-ին, մայրաքաղաքում երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 36-38, գիշերային ժամերին` 22-24 աստիճան տաքություն։
Նշենք, որ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում հայտնել էր, որ արդեն ամսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տաք օդային հոսանքների ներթափանցումը կակտիվանա, և այդ օրերին ջերմաստիճանը կրկին կբարձրանա, հովտային գոտիներով կրկին կգրանցվի 40 աստիճան տաքություն։