ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2018»–ի հաղթողին` Նեթթու Բարզիլային, կարող են որակազրկել` հայտնի երգի` The White Stripes «Seven Nation Army» (2003), գողության համար, գրում է Times of Israel։ Նաև «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի անցկացումն Իսրայելում կարող է հայտնվել վտանգի տակ։
Universal Music ձայնագրման ստուդիան մեղադրել է երգչուհուն գրագողության մեջ՝ նշելով, որ նրա կատարած երգը նման է The White Stripes խմբի «Seven Nation Army» երգին։
Միջազգային մրցույթի կարգի համաձայն, բոլոր երգերը պետք է լինեն օրիգինալ, գրագողության դեպքի հաստատման դեպքում հաղթողը պետք է որակազրկվի։ Այդուհանդերձ, հարցված իրավաբանների մեծամասնությունը կարծում է, որ կողմերը կգան փոխզիջման, իսկ Universal-ը կսկսի երգից ստացվող եկամտից մաս ստանալ։