ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հուլիսի 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: