00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաղի կանոններ» ԶԼՄ–ների համար. Հայաստանում քննարկում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Совета коллективной безопасности ОДКБ в Ереване. СМИ
Заседание Совета коллективной безопасности ОДКБ в Ереване. СМИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ում ներս թողնել ընտրատեղամասեր, ինչպես սահմանափակել մեկօրյա ԶԼՄ–ների աշխատանքը և այլ հարցեր են քննարկվել կառավարությունում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Կառավարությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները։

Քննարկումը համակարգել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցերով կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Քանի՞ անգամ է փոխվել ՀՀ Սահմանադրությունը - Sputnik Արմենիա
Քանի՞ անգամ է փոխվել ՀՀ սահմանադրությունը

Հիմնական երկու հարցերը, որոնք քննարկվել են հանդիպման ժամանակ, լրագրողների իրավունքներն են ընտրատեղամասերում, ինչպես նաև ընդհանուր ընտրական գործընթացի ժամանակ նրանց «խաղի կանոնները»։

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն առաջարկել է թույլ տալ լուսաբանել ընտրությունները, մասնավորապես, ընտրատեղամասեր մտնեն միայն այն ԶԼՄ–ները, որոնք գրանցված են արդարադատության նախարարությունում և գործում են օրենսդրության շրջանակում։

Դրան մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն առարկեց` հիշեցնելով, որ  ԶԼՄ «գրանցելու» հասկացություն չկա։ Ի վերջո` Հարությունյանը և Սեյրանյանը պայմանավորվեցին, որ խոսքը կազմակերպությունների մասին, որոնք գործում են որպես մամուլ, բայց գրանցված չեն որպես ԶԼՄ։

Ինչպես նշեց Իոաննիսյանը, ԶԼՄ–ներն առանց այդ էլ գործող օրենսդրությամբ դիմում են ԿԸՀ և աշխատում են ընտրատեղամասերում` տրամադրված բեյջերով։ Միաժամանակ Իոաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԶԼՄ–ների, բայց ոչ ԿԸՀ–ի անվանաքարտերով լրագրողներն իրավունք չունեն գտնվել ընտրատեղամասերում։ Այդ մասին ընտրական հանձնաժողովների ղեկավարները, երբեմն, չգիտեն։

«Բրունեյում գրանցված լրատվամիջոցը չի կարող ուղղակի գալ և լուսաբանել ընտրությունները», – ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով` որոշ ԶԼՄ–ների դեպքում նրանք պետք է գրանցվեն ԱԳՆ–ում։ Հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ԱԳՆ–ն ինչ–որ առումով պետք է զտեն ընտրությունները լուսաբանելու թույլտվությունը։

Ինչպես նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական–քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը,  ընտրատեղամասերում չպետք է լինեն «գռդոնչի» ԶԼՄ–ներ։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասել է, թե ուր կուղղվեն բացահայտումների արդյունքում վերադարձված փողերը

Նրա խոսքով` ընտրատեղամասերում շատ մարդիկ են ունենում լրագրողների անվանաքարտեր, բայց իրականում ինչ–որ կուսակցության ներկայացուցիչ են լինում։

Դրան ի պատասխան` Իոաննիսյանը նշեց, որ նման ԶԼՄ–ների համար բնորոշում չկա, որպեսզի ընտրություններում սահմանափակեն նրանց աշխատանքը։

Մանուկյանը նշեց նաև, որ  կուսակցությունների գործունեությունը կամ ընտրարշավները լուսաբանելու համար հավասար եթեր տրամադրելը նույնպես անտրամաբանական է, քանի որ շատ կուսակցություններ «ոչինչ չեն անում» և դժվար է նրանց նույնքան ժամանակ տրամադրելը։

Հանդիպման ժամանակ քննարկել են նաև ԶԼՄ–ների կողմից հերքումների հարցը։ Իոաննիսյանի խոսքով` անհրաժեշտ է սահմանափակել դատական գործընթացի ժամանակը, եթե ինչ–որ տեղեկատվություն հերքելու մասին թեկնածուների պահանջը մերժվել է ԶԼՄ–ի կողմից։

Նրա խոսքով` ներկա օրենսդրության համաձայն` այն կարող է տևել տարիներ, ինչն ընտրություններից հետո հաճախ իմաստ չունի, քանի որ որոշ ԶԼՄ–ներ մեկ–երկու տարի անց արդեն փակված են լինում։

Հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև այն հարցը, թե ընտրական քարոզարշավի ժամանակ ինչպես լուսաբանել պաշտոնյաների աշխատանքը, օրինակ` վարչապետի, եթե նա թեկնածուներից մեկն է։

Լրահոս
0