ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառքի հանել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատատեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել»,- նշված է հոդվածում։
Թերթն ավելացնում է` բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչողներն ասացին, որ նման լեզվով նրա հետ խոսելը կարող է շատ ծանր նստել Բալասանյանի վրա:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` միջոցառումների ժամանակ քաղաքապետարանը տորթերը գնում է հենց «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից, որը պատկանում է քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։