00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Հարությունյանը մարտի 1-ի գործով ՀՔԾ–ին «երկու» դրեց

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հայտարարության մեջ Դավիթ Հարությունյանն ավելի շատ քնարական, քան իրավական ձևակերպումներ է նկատել։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով ՀՔԾ վերջին հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ։ Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ 

Հիշեցնենք` ՀՔԾ-ն հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։

Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Խափանման միջոցը` կալանավորում. Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՔԾ հայտարարության մեջ գրված է, որ «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների   –ժամանակ ժողովուրդը զրկվել էր ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը»։

Ըստ Հարությունյանի՝ եթե դա պաշտոնական է, նշանակում է՝ վիճարկել ՍԴ ակտը: Միաժամանակ, նա չի խորշում 2008թ.–ի ընտրությունների արդյունքները քննելու հնարավորությունից։ «Եթե եղել են ընտրախախտումներ, իհարկե, պետք է քննվեն»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ էր բացվել։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։

Լրահոս
0