ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի- Sputnik. Շիրակի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 10:00-ի սահմանում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Տատոյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տղամարդը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, չի փախել դեպքի վայրից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել: