00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր իշխանությունները հարվածներ են հասցնում կոնկրետ անձանց. արդարադատության նախկին նախարար

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապօրինի հարստացումը հանցագործություն է։ Սակայն ֆորմալ առումով այն այդպիսին է դարձել 2017 թվականի հուլիսից։ Այն ինչ կար մինչ այդ` «հաշիվ չէ»։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Նոր իշխանություններն ակնհայտորեն գործում են կոնկրետ մարդկանց դեմ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց  արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն սկանդալներ. ինչպես բուժել հիվանդությունը և դրա հետևանքով աճած կոշտուկները

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրավապահ մարմինները խուզարկություններ և ստուգումներ են իրականացրել ու ձերբակալել Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մի քանի անձանց մոտ` գեներալ Մանվել Գրիգորյանի, Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի: Իսկ այսօր խուզարկություն է իրականացվել նաև Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի առանձնատանը։

Իրավապահ մարմինների հաղորդագրությունները որոշակի հարցեր են ծնում։ Օրինակ, երբ են ծառայողական զենքը փորձաքննության վերցնում։

«Տաբելային զենքում բոլոր փամփուշտներն ու կրակոցները նշվում են տվյալների բազայում, և դրանք կրկին ստուգելն անիմաստ է։ Կան նաև այլ հարցեր, որոնք ծագում են այդ հաղորդագրություններն ընթերցելիս», – նկատեց Հարությունյանը։

Այս և այլ հատկանիշներով կարելի է եզրակացնել, որ գործողությունները նպատակաուղղված բնույթ են կրում, և ուղղված են կոնկրետ անձանց դեմ։ Եթե նրանց ստուգում են ապօրինի հարստացման համար, ապա այդ գործողությունները հակասում են Սահմանադրությանը։ Քանի որ խոշոր հարստացումները, որոնք բացատրություն չունեն և նշված չեն եկամուտների հայտարարագրում, հանցագործություն չէին համարվում մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։  Իսկ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն`  չի կարելի հետին թվով պատժել նրա համար, ինչը հանցագործությունը կատարելու պահին հանցագործություն չէր համարվում։

«Ես հասկանում եմ, որ իշխանություններին հարկավոր է ամեն օր պահել լարվածությունը, սակայն չեմ կարծում, որ դա պետք է անել նման գնով», – ասաց Հարությունյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները ավելի ուշադիր կլինեն սեփական աշխատանքի նկատմամբ։

Նա ընդգծեց, որ երբեք չի հայտարարել, որ ՀՀԿ–ի անդամների շարքում չկա և չի կարող իրավախախտում կատարած անձ լինել։

«Երբեք չեմ ասել, որ նման բաներն անհեթեթ են։ Հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել։ Եվ իմ վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ չի տարբերվում անկախ նրանից հանրապետական են, թե ոչ։ Բնականաբար, նման բան ավելի հավանական է այն կուսակցության շարքերում, որն ունեցել է իշխանական լծակներ։ Բնականաբար, այդտեղ պրոբլեմներն ավելի շատ կլինեն, քան փոքրաթիվ կուսակցությունում։ Ես այստեղ զարմանալու բան չեմ տեսնում։ Այն, որ դա ցավալի երևույթ է, այո՛։ Այլ հարց է, որ ես դեմ եմ, որպեսզի նման խախտումները կապեն ՀՀԿ–ի հետ։ Ես մտադիր չեմ արդարացնելու որևէ մեկին` ո՛չ անցյալում, ո՛չ այժմ», – ասաց Հարությունյանը։

Նոր իշխանության գործողությունները շատ կարևոր են, և չի կարելի դրանք արժեզրկել` հակասելով օրենքին, եզրափակեց նախկին նախարարը։

Լրահոս
0