00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտոնյալից մինչև մեղադրյալ. բացահայտումները մեկնաբանում է տնտեսագետը

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция, Служба безопасности
Полиция, Служба безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համար վերջին բացահայտումները մի կողմից` անսպասելի, մի կողմից` սպասված ու կանխատեսելի էին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դրա շրջանակներում կատարված բացահայտումներն անսպասելի էին տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համար։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ, նման էր պարզ երկնքում կայծակի»,– անդրադառնալով երեկ հրապարակված բացահայտումներին, Sputnik Արմենիային ասաց Ատոմ Մարգարյանը` միաժամանակ հիշեցնելով, որ գործունեության ընթացքում հիմնադրամը 700 000 նվիրատուներ է ունեցել, որոնք 350 մլն դոլարի հանգանակություն են կատարել։ Այդ գումարներով 50 000 ծրագիր է իրականացվել։

«Հիմնադրամի քարտ օգտագործելով ու պարբերաբար օնլայն խաղադրույքներ կատարելով, այդ ծավալի միջոցների չարաշահում անելը խորհելու տեղիք է տալիս` այդ դեպքում ինչպե՞ս են անցկացվել տենդերները, նման անձի ղեկավարությամբ ինչպե՞ս են իրականացվել տարբեր ծրագրերը»,– ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ըստ քննչական մարմնի հաղորդագրության, Վարդանյանը վարկային գծով բանկային քարտից 130 մլն դրամ գումար է գրպանել` դրանով պարբերաբար օնլայն խաղադրույքներ իրականացնելով առցանց կազինոներում։

Բացահայտված հափշտակության դեպքը, սակայն, Ատոմ Մարգարյանի կարծիքով, չի վնասի հիմնադրամի աշխատանքին, հակառակը` կնպաստի, որ այսուհետ ֆինանսական հոսքերն ավելի վերահսկելի ու թափանցիկ դառնան, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իրենց գումարները նպատակային են ծախսվում։

Исполнительный директор Всеармянского фонда Айастан Ара Варданян - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն կպարզի` «Հայաստան» հիմնադրամի տնօրենը ճիշտ է, թե՞ ոչ

Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին կատարված այլ բացահայտումներին, մասնավորապես` «Վիլլիջ Գրուպ», «Գրինպրոդուկտ», «Սպայկա» ՍՊԸ—ներում հայտնաբերված 2 մլրդ դրամի չարաշահումներին, ի տարբերություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի, սրանք արդեն տնտեսագետի համար անակնկալ չեն եղել։

«Խոշորածավալ այնպիսի նախագծի դեպքում, ինչպիսի «Սպայկան» է ու դրան փոխկապակցված ընկերությունները, մեծ ծավալի շրջանառություններ են տնօրինում, հետևաբար այս ամենը եղել է ՊԵԿ տեսադաշտում։ Պարզապես քաղաքական կամքի բացակայությունն է եղել պատճառը, որ նախկինում լուրջ ուշադրություն չի դարձվել դրան»,– ասում է Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ փոխարենը «Սպայկան», լինելով ոլորտի խոշորագույն ընկերությունը պարբերաբար իշխանությունների կողմից տարբեր արտոնությունների է արժանացել։

Տնտեսագետի խոսքով, այս արտոնյալ վիճակն ու մենաշնորհային դիրքն ի վերջո հանգեցնում է նրան, որ օրերից մի օր արտոնյալներով սկսում են զբաղվել իրավապահները։

Լրահոս
0