00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռացրե՛ք Սավելևին Արցախի մասին հայտարարության համար. Բաղդասարովը դիմել է Ժիրինովսկուն

© Screenshot/ Youtube/ Россия 24Кадр из телевизионного ток-шоу "Вечер с Владимиром Соловьевым" от 03.07.2018
Кадр из телевизионного ток-шоу Вечер с Владимиром Соловьевым от 03.07.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները դավաճանություն են Ռուսաստանի նկատմամբ, ասել է Բաղդասարովը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևին պետք է արտաքսել կուսակցությունից, ասել է ռուս արևելագետ Սեմյոն Բաղդասարովը` ելույթ ունենալով «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» քաղաքական թոք-շոուի ժամանակ։

Ավելի վաղ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևը համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

«Ինչպե՞ս է ձեր պատգամավորը նման բան ասել հակամարտության գոտում… Նա ընդհանրապես կողմնորոշվո՞ւմ է։ Վերացրե՛ք նրան, արտաքսե՛ք։ Նա դավաճան է, ՌԴ-ի թշնամի։ Գոնե այս պատգամավորի հարցերը լուծեք։ Հույս ունեմ, որ Վլադիմիր Վոլֆովիչը կլուծի այդ հարցը», — ասել է Բաղդասարովը։

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ժիրինովսկին այդ ընթացքում կրկնել է. «Այո, այո, համաձայն եմ…»։

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ասել է` խոսքը պատգամավոր Սավելևի մասին է, որը Ադրբեջանում հաջողացրել է հայտարարել, որ հենց Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը, ոչ թե Հայաստանը։

«Նա ասել է, որ խնդրահարույց շրջաններն ու Արցախը պետք է փոխանցել Ադրբեջանին։ Եվ որ դա միակ ճիշտ որոշումն է», — ասել է Սոլովյովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում անցկացվել էր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողով։ Ռուսական կողմից մասնակցել էին «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։ Նշված անձինք հանդես էին եկել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հակահայկական հայտարարություններով։ Այնուհետև ռուսական պատվիրակությունն այցելել էր Արցախի հետ շփման գիծ` Ջոջուղ Մարջանլի գյուղ, բարձրացել Լելե Թեփե բարձունք, որն Ադրբեջանի վերահսկողություն տակ է անցել 2016 թվականի քառօրյայից հետո։

Ուշադրություն դարձնենք, որ հուլիսի 2-ին Ժիրինովսկին մասնակցել է Մոսկվայի կենտրոնում կազմակերպված հայկական հայրենասիրական միջոցառմանը։

Լրահոս
0