00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը

© AP Photo / Burhan OzbiliciПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն հերքել է լուրերն այն մասին, որ Թուրքիայում նրան նախարարի պաշտոն են առաջարկել։ Այս մասին հայտնում էին թուրքական ԶԼՄ–ները, սակայն Աջեմօղլուն ասել է, որ առաջին անգամ է լսում դրա մասին։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Дарон Аджемоглу - Sputnik Արմենիա
Հայ տնտեսագետը խոսել է Թուրքիայում պաշտոն ստանալու մասին

Ամերիկահայ տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն հերքել է  տեղեկությունն այն  մասին, որ Թուրքիայի գրեթե բացարձակ տիրակալ դարձած,  վերընտրված Էրդողանի կառավարությունում նրան նախարարի պաշտոն են առաջարկել։ Ավելին` Աջեմօղլուն թուրքական տնտեսությանը ամենևին էլ լավատեսորեն չի նայում ու կտրուկ անկման վտանգի նախանշաններ է տեսնում։

Այստեղ հետաքրքիր նրբություն կա. Աջեմօղլուին առաջարկված նախարարական աթոռի մասին հաղորդագրությունները մամուլում հայտնվեցին անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները դիմեցին նրան հայկական տնտեսության վիճակը վերլուծելու հարցով։ Այստեղ անհասկանալի է` ով է իրեն խանդոտ կնոջ պես պահել. թուրքական իշխանությունը, թե թուրքական մամուլը։ Հավանաբար` մամուլը, հակառակ դեպքում Աջեմօղլուն այդ լուրն իմանալիս այդքան չէր զարմանա։

Այսպես, թե այնպես` Թուրքիան տնտեսական ճգնաժամի մեջ է հայտվել դեռ մինչև Էրդողանի վերընտրվելը, ու հիմա, երկար, անփոփոխ ու հաստատուն անկումից հետո թուրքական լիրան թևակոխել է գահավիժման փուլ։

Президент Турции Тайип Эрдоган обращается к своим сторонникам во время предвыборного митинга (9 июня 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանն ընտրությունների նախաշեմին. գործի են դրվել կեղծիքները, Սիրիան և նույնիսկ Ղարաբաղը

Արևմտյան տնտեսագետներն ու փորձագետները նշում են, որ Թուրքիան այլևս չի կարող վճարել իր պարտքը, որը 400 միլիարդ դոլար է կազմում։ Հնարավոր է` իտալական ու ֆրանսիական բանկերն իրենց վրա կվերցնեն ճգնաժամի հիմնական ծանրությունը, իսկ Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված է  լինելու միջամտել` նրանց փրկելու համար։ Միաժամանակ մասնագետները լրջորեն մտահոգված են, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը կարող է երկարացնել գլոբալ ճգնաժամը։

Ներդրողների հետ էլ ամեն ինչ կարգին չէ։ Ընդ որում` ներդրողներին վախեցնում է ոչ միայն երկրի տնտեսության վիճակը, այլև ակնհայտորեն տհաճ արտաքին քաղաքական միտումները։ Թուրքիան վերջին տարիներին կտրուկ վերանայել է իր առաջնահերթությունները արտաքին քաղաքականության մեջ` մեծ արագությամբ հեռանալով իր արևմտյան դաշնակիցներից, առաջին հերթին` ԱՄՆ–ից։

Այստեղ մեծ դերակատարություն ունի այն փաստը, որ 2016 թվականի «պետական հեղաշրջման փորձից» հետո Թուրքիան արդեն երկու տարի է արտակարգ իրավիճակի ռեժիմում է։ Իհարկե, ներդրողներին` ամերիկացիներին ու գերմանացիներին չի կարող չվախեցնել բացարձակ միապետ  դառնալու Էրդողանի վատ թաքցրած ձգտումը։

Անհանգստանում են բոլորը. և՛ քաղաքական գործիչներին,  և՛ ներդրողներին մտահոգում է Թուրքիայի բացահայտ էքսպանսիան, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ մի շարք մերձարևելյան երկրների վրա,  Կիպրոսի ու նույնիսկ Հունաստանի վրա, որը ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի հետ բարիկադների նույն կողմում է։

Выступление Президента Турции Тайипа Эрдогана во время церемонии открытия Трансанатолийского газопровода /TANAP/ (12 июня 2018). Эскишехир, Турция - Sputnik Արմենիա
Թուրքիայում գործարկվեց Տրանսանատոլիական գազատարը

Ընդհանրապես, համաշխարհային պատմության մեջ դժվար է միմյանց հանդեպ այդքան թշնամաբար տրամադրված «դաշնակիցներ» գտնել։ Թուրքիան, ընդդեմ միջազգային իրավունքի հիմնական կարգերի, մշտապես հավակնությունն է հայտնում  Հունական արշիպելագի որոշ կղզիների նկատմամբ։ Էրդողանի վերընտրվելով հակասություններն այստեղ կարող են սրվել.  Կիպրոսի ափեր ուղղարկված նավթահոր փորող թուրքական նավը ոչ ոքի դրական չի տրամադրում։

Դրան գումարվում են Թուրքիայի ագրեսիան Սիրիայի հյուսիսում ու Եվրամիության հետ վատացած հարաբերությունները. հին աշխարհում որոշել են, որ ավելի լավ է դադարեցնել Թուրքիային իրենց շարքերն ընդունելու մասին տեսական խոսակցությունները, քանի դեռ այնտեղ Էրդողանն է իշխում։ Վերջինս, այնուամենայնիվ, բարեհաջող կերպով Եվրոպային շանտաժի է ենթարկում փախստականների միջոցով ու անընդհատ լավ ֆինանսավորում է «պոկում»։ Թե ուր է այդ ֆինանսավորումը գնում` գիտի միայն Ալլահն ու ինքը` Էրդողանը, թեև կարելի է որոշ ենթադրություններ անել. ոչ մի լավ տեղ։

Եվ, իհարկե, Հարավային Կովկասը։ Թուրքիան ինչքան ուժ ունի փորձում է մասնակցել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, կարծես չի հասկանում` կան կողմեր, որոնք երբեք չեն համաձայնվի, որ Թուրքիան այդ խնդրի լուծման գործում որևէ դերակատարություն ունենա։

Բայց Էրդողանն ի՞նչ է կարող անել. ինքն իրեն հռչակել է Օսմանյան կայսրության նախկին վսեմության մասին երազող և պետք է համապատասխան ձևով վարվի, նույնիսկ` եթե ոչ ոք այդ պահվածքը չի ողջունում։

Լրահոս
0