00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Չեղած բաները պարզաբանել ճեմ կարող. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:19
7 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հայ գեղեցկուհիները գրավում օգտատերերին. Instagram–ի «թագուհիների» 5-յակը

Բաժանորդագրվել
Այս հայուհիները հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, իսկ նրանց էջերը` միլիոնավոր դիտումներ։ Այս հնգյակի հայուհիների պարզապես գեղեցիկ աղջիկներ չեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց համացանցի, որի գլխավոր դեմքերը միլիոնավոր երկրպագուներ ունեցող գեղեցկուհիներ են։ Sputnik Արմենիան ներկայացնում է Instagram-ի ռուսալեզու հատվածում մեծ ճանաչում ունեցող հինգ աղջիկներին։

Սոֆյա Բրոյան

«Ուրախ, թմբլիկ», «գիշատիչ» և հմայիչ Սոֆյա Բրոյանը հայտնի դարձավ մի տեսանյութից հետո, որում նա նմանակում էր ամերիկյան բյութի բլոգերներին։

Կենսուրախ Սոֆյան գրավում է իր լավատեսությամբ։ Նա 21 տարեկան է, ապրում է Տյումենում, բաժանորդների թիվը գերազանցում է մեկուկես միլիոնը։ «Սոֆի-բրոյի» գրառումներն արժանանում են հազարավոր «լայքերի» ու միլինավոր դիտումներ են գրանցում։ Նրա գործընկերները հաճախ նկարվում են Բրոյանի հումորային սկետչերում։

Գոհար Ավետիսյան

Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը երկար-բարակ ներկայացնելու կարիք չունի։ Ինքնուս վարպետն առանց ինչ-որ մեկի օգնության դարձել է Ռուսաստանի ամենապահանջված մասնագետներից մեկը։ Երկրպագուները նրան սիրում են բարության և հումորի համար։

Գոհարը բազմաթիվ անգամ օգնել է բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, վերջերս նա օգնել էր գումար հավաքել օգտատերերից մեկի վիրահատության համար։ Անհավանական կերպարանափոխությունները հայուհու այցեքարտն են։ Նա կարող է հմտորեն թաքցնել դեմքի թերությունները, ընդգծել արժանիքներն ու բազմապատկել հաճախորդի գեղեցկությունը։ Գոհարն ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի և հսկայական քանակությամբ հրապարակումներ` 9 560։

Իրինա Հակոբյան

Instagram-ի գլխավոր մայրիկը` Իրինա Հակոբյանը, ղեկավարում է մայրիկների համար խոշորագույն ցանցային հանրությունը` Երիտասարդ մայրիկների ակումբը։ Ինտերնետում մայրիկների մեծամասնության համար Իրինայի խորհուրդներն առաջին ատյանի ճշմարտություն են։ Երկու տղաների մայրը հասցնում է մասնակցել վարպետության դասերի, բլոգի համար նկարահանում անել և պատմել ծնող լինելու երջանկության ու բարդությունների մասին։

Instagram-ի հայտնի մայրիկն ավելի քան 1,1 միլիոն բաժանորդներ ունի, որոնց ուշադրությամբ հետևում են նրա «Իռայի հրեշիկի» հաջողություններին։

Վարդա

Գեղեցկուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) դարձել է հետխորհրդային տարածքի ամենահայտնի պարուհիներից մեկը։ Pol-dance-ի աշխարհի չեմպիոնն արդեն գործարկել է մի քանի նախագծեր` պարի սեփական դպրոց և լողազգեստների ապրանքանիշ։

Վարդան կարողացել է հեղինակավոր տիտղոսներ նվաճել ամբողջ աշխարհում` ելույթ ունենալով Սև Հրեշտակ բեմական կեղծանունով։

Վարդայի ինտերնետային ակտիվ կյանքը, նրա աստղային ընկերները և մշտական նորացումները նրան դարձրել են Instagram-ի իսկական աստղ։ Գեղեցկուհին գրեթե կես միլիոն բաժանորդ ունի, և այդ թիվը մշտապես աճում է։

Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։

Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 270 հազար բաժանորդ ունի։

 

Լրահոս
0