00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատային պարտիաներ Արևմուտքի և Ռուսաստանի հետ. քայլ անելու հերթը Հայաստանինն է

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян и директор СНБ Артур Ванецян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян и директор СНБ Артур Ванецян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի անկախության քառորդ դարի ընթացքում գրեթե միշտ հաջողվել է հավասարակշռություն պահպանել արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ–ի միջև` մի կողմից մնալով դաշնակից, մյուս կողմից` լավ գործընկեր։ Այդ առումով նոր իշխանության խնդիրն է բարձրացնել բոլոր կողմերի հետ հարաբերություններն ավելի բարձր, առարկայական մակարդակ։

Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում բոլոր հակադիր հայացքներով հանդերձ, Հայաստանը միշտ հարմարավետությամբ տեղավորվել է նեղ տարածությունում, որը նա թողել է մանևրելու համար` խուսափելով իրավիճակներից, որոնցում պետք է «կամ–կամ» ընտրություն անի։ Եվ դա նրան հաջողվել է։

Спикер Парламента Ара Баблоян принял чрезвычайного и полномочного посла РФ в РА Сергея Копыркина (2 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Բաբլոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Խուսանավելու հնարավորությունը պայմանավորում էր Հայաստանի տված հստակ ազդանշաններով, որ իր համար ընտրության տարբերակ չկա, և նույնիսկ Եվրամիությունը կամա–ակամա հաշվի էր նստում դրա հետ։ Արդեն շատ է խոսվել Եվրամիության հետ Հայաստանի պայմանագրի և Ուկրաինայի, Վրաստանի կամ Մոլդովայի դեպքում նույնանման փաստաթղթերի միջև սկզբունքային տարբերությունների մասին։ Հաշվի առնելով, որ Եվրամիությունը հակված չէ որևէ մեկի և, մասնավորապես` Հայաստանի հետ հարաբերությունների արմատական սառեցման, մեր երկրի նման դիրքորոշումը կայուն կերպով քաղաքական օգուտ է տվել։

Չի կարելի ասել, թե Եվրամիությունը Հայաստանին ինչ–որ որոշումներ է պարտադրում. այս հանգամանքը դիվանագետներին աշխատելու և, մանևրելով, երկրի համար լավագույն որոշումը գտնելու հնարավորություն է թողնում։ Տեսականորեն` Եվրամիությունը կարող էր ինչ–որ բան պարտադրել, բայց միայն տեսականորեն, իսկ գործնականում այնտեղ հիանալի հասկանում են նման հարաբերությունների անհեռանկար լինելը։ Եթե այդպես է, ուրեմն բանջարանոցը ցանկապատելու կարիք չկա, հետո էլ Եվրոպան սովոր չէ հարկադրանքի։

Նոր իշխանությունն արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում իրեն ավելի ազատ է զգում, քան նախորդը։ Թեկուզ այն պատճառով, որ կապված չէ բազմաթիվ պայմանավորվածություններով, խոստումներով և, հնարավոր է, նախկին իշխանության անդրկուլիսային գործարքներով։ Իհարկե, կան որոշակի միջազգային պարտավորվածություններ, որոնք ենթակա չեն վերանայման, բայց, ընդհանուր առմամբ, ազատությունն ավելի մեծ է, իսկ Եվրամիության հետ հարաբերություններում դա նաև «առևտուր անելու» մեծ ազատությունն է։

Пресс-конференция Константина Косачева и Армена Ашотяна (13 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԵՄ երկրները դեմ չեն Հայաստանի հետ համաձայնագրի վավերացմանը. Աշոտյան

Նոր վարչապետն արդեն ցույց է տվել իր ռացիոնալ մոտեցումները, այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերություններում, որին նա դեռ պետք է ապացուցի, որ իրեն կարելի է վստահել։ Հենց այդ պատճառով Մոսկվայի հետ նրա հարաբերություններում հիմա նկատելի է չափազանց զգուշություն. դա պետք կգա նաև հետագայում և միշտ, բայց հիմա, երբ ծանոթանալու փուլում են, զգուշությունն ուղղակի անհրաժեշտ է։

Այսինքն, որոշ առումով դա վստահության քվե է (թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի), որը պետք է բազմապատկել, այլ ոչ թե կորցնել և բացի այդ նվազագույն տոկոսներ վճարել այդ քվեի համար։ Այստեղ արդեն սկսվում է գրեթե մաքուր դիվանագիտություն, և երկու շախմատային պարտիաներում էլ հիմա Հայաստանի քայլ անելու հերթն է։ Քաղաքական կապիտալը (որին դեռ գրեթե ձեռք չեն տվել և որը շատ հեշտ է քամուն տալ անհեռատես խաղով, բազմապատկելը շատ բարդ է, բայց անհրաժեշտ։

Բացի այդ, պետք է ձեռքը շարունակաբար պահել արցախյան զարկերակի վրա։ Այստեղ դրությունը բարդանում է նրանով, որ Ադրբեջանը ձգտում է պահել հակամարտությունը պայթյունավտանգ ռեժիմում։ Դա մի քանի հիմնական պատճառներ ունի, և դրանցից մեկն այն է, որ երբ հակամարտությունը գտնվում է հանգիստ փուլում, այն շատ արագ դուրս է մնում հիմնական արտաքին խաղացողների ուշադրությունից, որոնք դեմ չեն առկա ստատուս քվոյին։ Ահա այդ վերջին բառն էլ հունից հանում է Բաքվին, որը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է սրել իրավիճակը։ Իհարկե` հայտնի սահմաններում։

Ներքաղաքական առումով նոր իշխանության մանևրելու տարածությունն ավելի քիչ է։ Առայժմ այն սխալները, որոնք արդեն թույլ են տրվել, ճակատագրական չեն եղել և դրանք կարելի է վերագրել անփորձությանը։ Բայց շուտով աղմկահարույց բացահայտումները և ոչ պակաս ապշեցուցիչ սկանդալները կամ պետք է դադարեցնել կամ փորել մինչև արմատները, որոնք ձգվում են ժամանակի խորքը` 30 տարիների կտրվածքով. տեսնենք, թե ինչ կընտրեն իշխանությունները։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Fair play, այլ ոչ թե ողորմություն և «տակը փորել». ՀՀ–ՌԴ հարաբերությունները նորանում են

Բայց ամեն դեպքում առաջիկայում մարդիկ կսկսեն արդյունք պահանջել։ Հայտարարե՞լ եք, որ հետաքննությունների և ոստիկանության գործողությունների արդյունքում բացահայտել եք այսքան միլիարդ «անաշխատ» փող, ցույց տվեք, որ դրանք մտել են բյուջե և ցույց տվեք, թե ինչի վրա են ծախսվել։ Կամ ինչո՞ւ դրանք չկան բյուջեում։ Որտե՞ղ են մեր բարձրացված աշխատավարձերը և կենսաթոշակները։ Գներն ինչո՞ւ չեն իջնում։ Նույնիսկ եթե նոր իշխանությունները նման բան չեն խոստացել, ամեն դեպքում մարդիկ այդ ամենն են ընկալել որպես փրկություն, դեղամիջոց։

Նշանակում է` պետք է համբերատարությամբ, կշռադատված, հիմնավորված և բազմիցս բացատրել։ Մենք առայժմ կոլեկտիվ մտածողությամբ չենք մոտեցել զարգացած ժողովրդավարությանը, մեզ մոտ ընդունված է անձնավորել թե՛ չարը, թե՛ բարին։ Բոլոր վատ բաների համար մեզ մոտ պատասխանատվություն է կրում ինչ–որ մեկը, ճիշտ նույն կերպ մեկ ուրիշը խորհրդանշում է երջանկությանն ու բարգավաճման բոլոր հույսերը։

Մի խորհրդանիշից մյուսը մեկ քայլ է, որից ամեն կերպ խուսափել է պետք։

Եվ, վերջապես, դաստիարակել է պետք հասարակությանը։

Լրահոս
0