00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գաբրիելյան. «Մեկ շաբաթում 267 հրդեհ է գրանցվել Հայաստանում»

Բաժանորդագրվել
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է հրդեհների թիվը։ Եղանակից բացի, հրդեհների համար մեղավոր է մարդը։
Վրեժ Գաբիելյան

Հայաստանում գրանցված վերջին հրդեհների 2/3-ը տեղի են ունեցել խոտածածկ տարածքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը։

«Հրդեհները հատկապես ակտիվանում են հովտային հատվածներում, որտեղ ջերմաստիճանն ավելի բարձր է, և խոտածածկն արագ չորանում է»,- ասաց նա։

Ամռան ընթացքում հրդեհների առաջացման հաջորդ հիմնական պատճառը քաղաքացիներն են, որոնք անտառամերձ հատվածներում իրենց հանգստի ընթացքում չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոնները։

«Պետք է խուսափել բաց կրակ օգտագործելուց, որտեղ չորացած խոտ կա, այնտեղ չհանգած ծխախոտ չգցել, ուշադիր լինել, որ այն չբռնկվի։ Իսկ եթե նկատել են, որ կրակ է բռնկվում, մոտակա ջրատար տարածքից 1-2 դույլ ջուր լցնել, հանգցնել, ոչ թե նայել, թե ինչպես է հրդեհն այրվում»,- հայաստանցիներին հրդեհներից խուսափելու ուղին է մատնանշում մեր զրուցակիցը։

ՀՀ ԱԻՆ պաշտոնական վիճակագրության համաձայն` անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում շուրջ 267 հրդեհ է գրանցվել, որի 2/3-ը` խոտածածկ տարածքներում։

Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
ԱԻՆ–ը զգուշացնում է` սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն, հրդեհավտանգ իրավիճակ

Այս վիճակագրությունը, Վրեժ Գաբրիելյանի խոսքով, ավելացել է` պայմանավորված չորային, շոգ եղանակով։

Եթե անցած ամիս Հայաստանի ամբողջ տարածքը գերխոնավացած էր առատ անձրևների շնորհիվ, ապա այսօր արդեն չոր եղանակի կանխատեսման պայմաններում ԱԻՆ-ում հրդեհների աճ են կանխատեսում։

Նշենք, որ Հիդրոմետ ծառայության տվյալներով` տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն, հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Բայց հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաև դրանից հետո։

Լրահոս
0