00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թողեք աշխատենք. Lydian International–ի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցДобыча и переработка золотоносной руды в Амурской области
Добыча и переработка золотоносной руды в Амурской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոշոր հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են իրենց նկատմամբ իրականացվող սաբոտաժի դեմ միջոցներ ձեռնարկել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Lydian International ընկերության աշխատակիցները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում են իշխանություններից միջոցներ ձեռնարկել աշխատանքների նորմալ տեմպն ապահովելու համար։ Ակցիայի համար պատճառ էին դարձել Ջերմուկի և մերձակա բնակատեղերի բնակիչների գործողությունները, որոնք արդեն մի քանի օր է փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները։

Золотодобывающий рудник компании ГеоПроМайнинг Голд - Sputnik Արմենիա
«Ամուլսարի նախագիծը հաջողված փորձ է».նախարարության պատասխանը բողոքողներին

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները պնդում են, որ Lydian International–ի գործունեությունն Ամուլսարի հանքում անդառնալի վնաս կհասցնի շրջանի էկոհամակարգին։ Միևնույն ժամանակ ընկերությունում ասում են, որ իրենց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ոսկու հանքի շահագործումը շրջակա միջավայրի համար մաքսիմալ անվտանգ են դարձնում։ Իսկ տեղի բնակիչների բողոքի ակցիաները ընկերությունում գնահատում են որպես կանխամտածված սաբոտաժ, որոնք կոնկրետ ուժեր են կազմակերպում։

Lydian International–ի աշխատակիցները պահանջում են չխոչընդոտել իրենց աշխատանքները։ Նրանք իրենց հետ բերել էին «Ամուլսարի աշխատակիցները լավագույն բնապահպաններն են» գրությամբ պաստառներ։ Նրանք համոզված են, որ ընկերության դեմ մանրակրկիտ մշակված և լավ ֆինանսավորված պրոպագանդա է գնում։

Բացի այդ, ինչպես նշեց ցույցի կազմակերպիչներից մեկը, կառավարության շենքի մոտ հավաքվածների շուրջ կեսը Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչներ են։ Նրանք սեփական տեսանկյունն ունեն հանքի շահագործման վերաբերյալ, սակայն մարդիկ, որոնք սաբոտաժի են ենթարկում ընկերության աշխատանքը, չգիտես ինչու չեն բարեհաճել հարցնել մյուս բնակիչների կարծիքը։

Ամուլսարի ոսկու հանքը` պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam–ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia–ի։

Լրահոս
0