ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ` ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել»,- գրում է թերթը:
Ըստ «Ժամանակի»` հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ: