Հայաստանի ռազմաօդային ուժերը հունիսի 30-ին նշում են իրենց 26-ամյակը։ Հայ օդաչուներն իրենց մասնագիտական տոնը նշեցին ցուցադրական ելույթով։
Սու-25 հայկական գրոհիչները մի քանի շրջան կատարեցին Երևանի երկնքում՝ Հայաստանի դրոշի երանգներով եռագույն հետք թողնելով։ «Գրաչի» խմբի թռիչքին կարելի էր հետևել Կասկադի հարթակից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է հայկական ավիացիայի թռիչքը․ «Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո'վ», — գրել է կառավարության ղեկավարը։