00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրազեկողների քրտնքոտ ձեռքերը, կամ ամեն մարդ էլ կարող է բղավել «բռնեք գողին»

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցСотрудник правоохранительных органов
Сотрудник правоохранительных органов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գործ տալը» երբեք հարգված զբաղմունք չի եղել` անկախ նրանից, թե տեղեկությունը որքան է հավաստի եղել։ Վերջին ժամանակաշրջանում կոռուպցիոն սխեմաների բացահայտումներն ու ձերբակալությունները սպասված կողմնակի ազդեցությունն ունեցան. դրանց հաջորդեց գաղտնի կամ բացահայտ մատնությունների ալիքը։

Որոշ մարդկանց թվում է, թե իրենք միշտ և ամեն հարցում անառարկելիորեն իրավացի են ու այդ պատճառով են բողոքում, օրինակ, պոլիկլինիկայի բուժքույրից, քանի որ նա, իրենց կարծիքով, դեղերը յուրացնում է։ Բողոքում են մանկապարտեզի վարիչից, որը, իրենց կարծիքով, խնայում է բրինձը։ Կամ էլ բողոքում են համատիրության ներկայացուցչից, որը, իրենց կարծիքով, ամեն բնակարանից 100 դրամ շատ է հավաքում վերելակի համար։

СНБ Армении. Архивное фото - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում օրենքով գողին պատկանող տարածքում

Պետք է ասել, որ նրանք մատնում են հենց բուժքույրերի ու վերելակի գումար հավաքողի տրամաչափի մարդկանց։ Համաձայնեք` «քաղաքապետի մասին գործ տալը» կամ «Չգիտեմ Ում մասին գործ տալն» անիմաստ ու նույնիսկ անհեթեթ կդիտվի։ Իսկ ավելի ցածր խավի դեպքում բոլորը, ներառյալ հասարակ քաղաքացիները, ամեն ինչն էլ շատ լավ գիտեն։

Ահա թե ինչու ես ուզում ժպտալ, երբ, օրինակ, Վալերի Օսիպյանն ասում է. «Մենք տվյալներ ունեինք, որ Ալեքսանդր Սարգսյանի մեքենայում զենք կա։ Օրինականությունը ստուգելու համար մենք նրան բաժանմունք տարանք, պարզվեց, որ զենքն օրինական է, հիմա փորձաքննություն է անցկացվում»։ Ինձ ինչ ուզում եք արեք, բայց Օսիպյանը չի կարող չիմանալ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող զենքի օրինականության աստիճանի մասին, պարզապես չի կարող։

Ուսանողական տարիներիս ապրում էի Լենինգրադի կոմունալ բնակարաններից մեկում։ Հարևանս խմելու հետ սեր ունեցող ծերուկ էր, որը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակից էր եղել, ընդ որում` վատ համբավ ունեցող աշխատակից։ 1950-ականների սկզբին` անհատի պաշտամունքի ավարտից հետո, նրան հանեցին մարմիններից։ Սկսեց դպրոցում աշխատանքի ուսուցում դասավանդել, հետո պահակ դարձավ, իսկ երբ թոշակի անցավ, տրվեց իր միակ, բայց բոցավառ կրքին։

Երբ ժամանակ առ ժամանակ սթափության պահեր էր ունենում, բազում հետաքրքիր պատմություններ էր պատմում։ Լավ եմ հիշում ` ինչպիսի քամահրանքով էր նա վերաբերվում գործ տվողներին, որոնց թիվը ճնշումների ժամանակ շնից շատ էր։ Նա ասում էր, որ օրգաններում նրանց հանդուրժում էին միայն այն պատճառով, որ աշխատելու նյութ էին տալիս, բայց հենց այդ օրգանների աշխատողները զզվում էին մատնիչի ձեռքը սեղմել։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Ոստիկանապետը խոսել է Ալեքսանդր(Սաշիկ) Սարգսյանի մեքենայի խուզարկության մասին

Ու հետո ո՞վ չգիտի, որ ոստիկանության (խորհրդային տարիներին` միլիցիայի) ցանկացած բաժանմունք իր սեփական հաստիքային իրազեկիչներն ունի, որոնք բոլորին գիտեն անունով ու դեմքով։ Այնպես որ պետք չէ այդ մարդկանց հացը խլել. ցանկացած վերելակ նորոգողի ու հասարակական զուգարանին հետևողի մասին ով ինչ պետք է շատ լավ գիտի։

Իսկ ամենակարևորը. ոչ մի մատնություն խարան չի դառնում այն մարդու համար, որին մատնում են։ Եթե ոչինչ չեմ շփոթում, միայն դատարանը կարող է մարդուն հանցագործ ճանաչել, ընդ որում` դատից առաջ պետք է քննություն անցկացվի` օրենքի ոգուն համահունչ։ Ու ոչ մի հեղափոխություն չի չեղարկում անմեղության կանխավարկածը։ Ու եթե չեղարկի, ապա դա ոչ թե հեղափոխություն է, այլ ապօրինության հաղթանակ։

Թեև միշտ մեր ապրած էմոցիոնալ անկայուն ժամանակների պես շրջաններում են ջրի երես դուրս գալիս մարդկանց ամենատգեղ կողմերը, իհարկե խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ունեն այդ «կողմերը»։ «Գործ տալը» անձի ամենատգեղ որակներից է, եթե չեմ սխալվում։ Յուրաքանչյուր մարդ կարող է բղավել «բռնեք գողին», բայց բոլորը չէ, որ ընդունակ եմ մտածել` դա ինչ հետք կթողնի այն մարդու վրա, որին գող են անվանել։

Հնարավոր է` նա ամենևին էլ գող չէ, իսկ բառը կպչում է ու էլ չի պոկվում։ Ու հետո էլ այստեղ ու այնտեղ կասեն, թե չդատեցին, որովհետև լուրջ բարեկամներ ուներ կամ փողով  ազատվեց։ Կամ հենց նա մեկին մատնեց։ Վարակն այդպես էլ կտարածվի, իսկ դրա համար դեռ ոչ ոք հակաթույն չի հորինել։

Անկեղծ ասած, զզվելի զբաղմունք է։ Հատկապես, երբ կողքից ես նայում։

Լրահոս
0