ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ի Թուին Ֆոլս քաղաքի (Այդահո նահանգ) հայ համայնքի ներկայացուցիչները նվեր են արել իրենց սերունդներին` ժամանակի պատիճ թաղելով, հաղորդում է KMVT News գործակալությունը։
Պատիճը թաղելու արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի հունիսի 27-ին։
«Պատիճի մեջ դրված են քաղաքի և դարաշրջանի կենցաղի համար բնորոշ առարկաներ։ Այստեղ տարբեր իրեր կան, որոնք արտացոլում են աշխարհի պատկերը», — ասել է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչ Լիա Բաբայանը։
Առաջին փուլն արդեն կատարվել է` փոսը փորված է, հաջորդ փուլը կլինի պատիճը թաղելը։
Բաբայանը նշել է` դա հայկական սփյուռքի նվերն է ոչ միայն քաղաքին, այլ նաև սերունդներին։

