00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական ոլորտի առաջատար լուծումները կցուցադրվեն Երևանում DigiTec ֆորումի ընթացքում

© Sputnik / Asatur Yesayants"DigitecExpo" в Ереване
DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կներկայացնեն բանակի համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումները։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Բանակի համար նախատեսված տեխնոլոգիական առաջատար լուծումները կներկայացվեն Երևանում կայանալիք Digitec բիզնես ֆորումում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ֆորումն այս տարի երկու օր կտևի` հունիսի 29-ին և 30-ին։ Նրա խոսքով` կազմակերպիչների ուշադրության կենտրոնում կլինի մի քանի ուղղություն`տեղեկատվական անվտանգություն, համագործակցություն պետության հետ, ռազմական արդյունաբերություն (կհրավիրեն նաև պաշտպանության նախարարին)։

«Այն ընկերությունները, որոնք առաջատար լուծումներ ունեն, կարող են ցուցադրել դրանք։ Այդ թեմայով ընդլայնված, թեև փակ քննարկում կլինի», — ասաց Եսայանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ ավելի վաղ առաջարկել են վարչապետին նոր կոմիտե կամ խումբ ստեղծել, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական արդիականացմամբ։

Ֆորումի ընթացքում այդ հարցը ավելի մանրամասն կքննարկվի։

Мнистерство обороны Армении представило образцы формы и продовольствия в парке Победы (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղցրաբլիթ և թանապուր. ի՞նչ են ուտում զինվորները հայկական բանակում. լուսանկարներ

«Դա կվերաբերի և՛ ռազմական արդյունաբերությանը, և՛ ենթակառուցվածքին, և՛ կրթությանն ու այլ ոլորտներին։ Զարգացման հարցում համալիր մոտեցում կլինի։ Հույս ունենք, որ ֆորումի ընթացքում այդ առաջարկությունն ավելի մանրամասն կներկայացվի, այդ ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ առանձին կքննարկվի», — ասաց Վարդանյանը։

Բիզնես ֆորումը կանցկացվի Հայաստանի կառավարության աջակցությամբ։ Ինչպես նշեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են։

«Մեր նախարարության համար ՏՏ ոլորտը շատ կարևոր է որպես գիտելիքահեն արտադրություն, որը բարձր արժեք ունեցող ապրանք է ստեղծում։ Սա երկրի ամենաարագ զարգացող ոլորտն է», — ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ վերջին ժամանակաշրջանում ծառայությունների արտահանման ընդհանուր ծավալում ՏՏ-ի մասնաբաժինը Հայաստանում մի փոքր նվազել է, ինչը ողջունելի է, քանի որ մեծացել է պահանջարկը բուն երկրում։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (մինչև 2018 թվականը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) ստեղծվել է 2000 թվականին որպես տեղեկատվական ոլորտում Հայաստանում գործող ընկերությունների բիզնես միություն։

Լրահոս
0